Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Կամո Խաչատրյան 21.07.2021 23:45:38 ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ «ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԸ հանել քննարկումից: 1. Քննարկման ներկայացնել ոչ միայն Համատիրության, այլ նաև բազմաբնակարան շենքի բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման նպատակով ստեղծված այլ մարմինների գործնեությունը վերահսկող միասնական պետական լիազոր մարմինի վերաբերյալ առաջարկություն: 2. Կառավարման մարմինների կողմից սահմանված կարգով և ժամկետներում հրապարակվող գործունեության մասին տարեկան հաշվետվությունում, ներառել նաև յուրաքանչյուր շինության սեփականատիրոջ անվան դիմաց տարեկան մուտք եղած դրամական միջոցների, ծախսերի և դրամական մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն: 3. Օրենսդրությամբ սահմանել ընդհանուր ժողովներում որոշումներ ընդունելու ժամանակ ժամանակակից էլեկտրոնային հաղորդակցության միջոցների կիրառման ընթացակարգ,ինչպես նաև շինության սեփականատերերի և շենքի կառավարման մարմնի միջև հաղորդագրությունների փոխանակման կանոններ ու եղանակներ: Գտնում եմ նաև` բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների աշխատանքի բարելավման,թափանցիկության բարձրացման և նրանց գործունեության նկատմամբ արդյունավետ միասնական պետական վերահսկողության մեխանիզմներ ներդնելու համար, նոր հայացակարգային մոտեցումների ընդունման անհրաժեշտություն կա: