Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Կամո Խաչատրյան 21.07.2021 23:45:38 | ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ «ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԸ հանել քննարկումից: 1. Քննարկման ներկայացնել ոչ միայն Համատիրության, այլ նաև բազմաբնակարան շենքի բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման նպատակով ստեղծված այլ մարմինների գործնեությունը վերահսկող միասնական պետական լիազոր մարմինի վերաբերյալ առաջարկություն: 2. Կառավարման մարմինների կողմից սահմանված կարգով և ժամկետներում հրապարակվող գործունեության մասին տարեկան հաշվետվությունում, ներառել նաև յուրաքանչյուր շինության սեփականատիրոջ անվան դիմաց տարեկան մուտք եղած դրամական միջոցների, ծախսերի և դրամական մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն: 3. Օրենսդրությամբ սահմանել ընդհանուր ժողովներում որոշումներ ընդունելու ժամանակ ժամանակակից էլեկտրոնային հաղորդակցության միջոցների կիրառման ընթացակարգ,ինչպես նաև շինության սեփականատերերի և շենքի կառավարման մարմնի միջև հաղորդագրությունների փոխանակման կանոններ ու եղանակներ: Գտնում եմ նաև` բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների աշխատանքի բարելավման,թափանցիկության բարձրացման և նրանց գործունեության նկատմամբ արդյունավետ միասնական պետական վերահսկողության մեխանիզմներ ներդնելու համար, նոր հայացակարգային մոտեցումների ընդունման անհրաժեշտություն կա: |