Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 1891-Լ և դեկտեմբերի 17-ի N 2070-Լ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 1891-Լ և դեկտեմբերի 17-ի N 2070-Լ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է խնդրո առարկա որոշումներով սահմանված՝ Արցախի Հանրապետության իրավասու մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրվող, միջոցառումերից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակների տրամադրաման ժամկետների երկարաձգման հետ։ 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 1891-Լ և 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2070-Լ որոշումներով Արցախի Հանրապետության արածքային կառավարման նախարարությանը խնդրո առարկա միջոցոռումների շահառուների ցուցակի մինչև 2021 թվականի մայիսի 1-ը պետք է տրամադրեր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Նշված ժամկետի հետ է փոխկապակցված նաև աջակցության վճարմանն առնչվող որոշակի ժամկետներ։ 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը։

2․ Կարգավորման առարկան

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության հաղորդման համաձայն՝ խնդրո առարկա միջոցառումների շահառու հանդիսացող անձանց ամբողջական ցուցակը մինչև 2021 թվականի մայիսի 1-ը չի ներկայացվել, նախագծով առաջարկվում է երկարաձգել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 1891-Լ և 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2070-Լ որոշումներով սահմանված ժամկետները։

3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու կերկարաձգվեն աջակցության ցուցակները ներկայացնելու ժամկետները։ 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 1891-Լ և դեկտեմբերի 17-ի N 2070-Լ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության բացակայության մասին 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 1891-Լ և դեկտեմբերի 17-ի N 2070-Լ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումից հետո այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա։ 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 1891-Լ և դեկտեմբերի 17-ի N 2070-Լ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին»  Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման բացակայության մասին 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 1891-Լ և դեկտեմբերի 17-ի N 2070-Լ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին»  Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում չի նախատեսվում։

 

  • Discussed

    02.07.2021 - 19.07.2021

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4676

Print