В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 1891-Լ և դեկտեմբերի 17-ի N 2070-Լ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 1891-Լ և դեկտեմբերի 17-ի N 2070-Լ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է խնդրո առարկա որոշումներով սահմանված՝ Արցախի Հանրապետության իրավասու մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրվող, միջոցառումերից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակների տրամադրաման ժամկետների երկարաձգման հետ։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 1891-Լ և 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2070-Լ որոշումներով Արցախի Հանրապետության արածքային կառավարման նախարարությանը խնդրո առարկա միջոցոռումների շահառուների ցուցակի մինչև 2021 թվականի մայիսի 1-ը պետք է տրամադրեր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Նշված ժամկետի հետ է փոխկապակցված նաև աջակցության վճարմանն առնչվող որոշակի ժամկետներ։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը։
2․ Կարգավորման առարկան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության հաղորդման համաձայն՝ խնդրո առարկա միջոցառումների շահառու հանդիսացող անձանց ամբողջական ցուցակը մինչև 2021 թվականի մայիսի 1-ը չի ներկայացվել, նախագծով առաջարկվում է երկարաձգել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 1891-Լ և 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2070-Լ որոշումներով սահմանված ժամկետները։
3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու կերկարաձգվեն աջակցության ցուցակները ներկայացնելու ժամկետները։
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 1891-Լ և դեկտեմբերի 17-ի N 2070-Լ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 1891-Լ և դեկտեմբերի 17-ի N 2070-Լ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումից հետո այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա։
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 1891-Լ և դեկտեմբերի 17-ի N 2070-Լ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 1891-Լ և դեկտեմբերի 17-ի N 2070-Լ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում չի նախատեսվում։
-
Обсуждалось
02.07.2021 - 19.07.2021
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 4674
Принт