Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
11.08.2017
Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (հետայսու՝ Օրենսգիրք) 216․3 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ սահմանելով հակընդդեմ հայցի ներկայացման ընթացակարգը։ Սույն հոդվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերի համաձայն․ 4. Բռնագանձման վերաբերյալ գործով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը ստանալու պահից երկշաբաթյա ժամկետում պատասխանողը կարող է ներկայացնել հակընդդեմ հայց, եթե հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի բավարարումը: 5. Հակընդդեմ հայցը ներկայացվում է հայց ներկայացնելու ընդհանուր կանոններով՝ սույն հոդվածի 4-րդ մասի առանձնահատկությունների հաշվառմամբ: 6. Հակընդդեմ հայցը վարույթ ընդունելու, ինչպես նաև գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար գործի քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու անհրաժեշտության դեպքերում վարչական դատարանը կայացնում է բռնագանձման վերաբերյալ գործի քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու մասին որոշում՝ նշելով դատական նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին: Այսպիսով, հայցի ներկայացման պարտականությունը դրվում է անձի վրա, որը ֆինանսական միջոցների և անհրաժեշտ իրավաբանական գիտիլիքների բացակայության պատճառով հնարավորություն չի ունենալու ներկայացնել հակընդդեմ հայց։ Նախագծի հողինակի այս մոտեցումը կարող է հանգեցնել արդար դատաքննության իրավունքի խախտման։ Արդար դատաքննության իրավունքի ապահովման միջոցներից կարող է լինել անձի իրավունքների և հակընդդեմ հայց ներկացնելու կարգի և պայմանների վերաբերյալ պատասխանողին հուշաթերթիկ ուղարկելը։ Միասնական ձևանմուշի հիման վրա կարող է մշակվել հուշաթերթիկը՝ հաշվի առնելով դատարանի ծանռաբեռնվածությունը։ Ինչպես նաև սույն գործերով անձինք կարող են ազատվել դատարանում պետական տուրքի վճարման պարտականությունից։ Ելնելով վերոգրալից, առաջարկում ենք․ Օրենսգրքի 216․3 հոդվածը լրացնել հետևալ մասով․ «7․ Բռնագանձման վերաբերյալ գործով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշման հետ պատասխանողը ստանում է հակընդդեմ հայց ներկայացնելու իր իրավունքի իրացման կարգի և պայմանների վերաբերյալ հուշաթերթիկ»։ Լրացնել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը (Դատարաններում պետական տուրքի գծով արտոնությունները) հետևյալ կետով․ «հայցվորները՝ բռնագանձման վերաբերյալ գործով հակընդդեմ հայց ներկայացնելու դեպքում»։