Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և 287-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

ՈՐՈՇՈՒՄ

______________2021թ․ N_____Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ԵՎ N 287-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 45-րդ հոդվածի 3․1-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

1․ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորված պետական մարմին ճանաչելու, սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 284-Ն որոշման 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով․

«9) «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքով սահմանված Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց պատվովճարի գումարը, վճարման ենթակա՝ չվճարված պատվովճարի գումարը։»։

  1. Հայաստանի Հանրապետության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորված պետական մարմին ճանաչելու, միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, միանվագ դրամական վճարների հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին » N 287-Ն որոշման 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով․

«12) «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքով  Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց պատվովճար ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում վճարման ենթակա՝ պատվովճարի չվճարած գումարը, բացառությամբ այն դեպքի, երբ պատվովճարի չվճարված գումարը վճարվում է պատվովճար ստանալու իրավունք ձեռք բերելուց հետո։»։

 

 

 

 

  • Discussed

    11.06.2021 - 28.06.2021

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4900

Print