Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և 287-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
______________2021թ․ N_____Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ԵՎ N 287-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 45-րդ հոդվածի 3․1-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1․ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորված պետական մարմին ճանաչելու, սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 284-Ն որոշման 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով․
«9) «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքով սահմանված Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց պատվովճարի գումարը, վճարման ենթակա՝ չվճարված պատվովճարի գումարը։»։
- Հայաստանի Հանրապետության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորված պետական մարմին ճանաչելու, միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, միանվագ դրամական վճարների հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին » N 287-Ն որոշման 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով․
«12) «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքով Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց պատվովճար ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում վճարման ենթակա՝ պատվովճարի չվճարած գումարը, բացառությամբ այն դեպքի, երբ պատվովճարի չվճարված գումարը վճարվում է պատվովճար ստանալու իրավունք ձեռք բերելուց հետո։»։
-
Քննարկվել է
11.06.2021 - 28.06.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 4894
Տպել