Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և 287-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ԵՎ N 287-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայացվող նախագծի նպատակը «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 45-րդ հոդվածի 3․1-րդ մասով նախատեսված Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց ամենամսյա պատվովճարներ վճարելու իրավունքը սահմանելու` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և 287-Ն որոշումների մեջ համապատասխան լրացումներ իրականացնելն է։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց ամենամսյա պատվովճարի վճարման գումարը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և 287-Ն որոշումների 3-րդ մասերում համապատասխան վճարման տեսակը բացակայում է։
1․2 Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և 287-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։
2․ Կարգավորման առարկան
Ներկայացված նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և 287-Ն որոշումներում սահմանել Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց համար ամենամսյա պատվովճարի վճարման տեսակը։
Եթե Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձը կենսաթոշակառու է, ապա պատվովճարը վճարվելու է կենսաթոշակի վճարման հետ միաժամանակ, իսկ մնացած դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և 287-Ն որոշմամբ սահմանված պայմանագիր կնքած բանկում բացված՝ շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով։
3․ Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը
Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:
4․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց պատվովճարի գումարների ամենամսյա վճարումների անխափան գործընթացը։
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և 287-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին»
Կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և 287-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումից հետո այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա։
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և 287-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեում ծախսերի ավելացում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
11.06.2021 - 28.06.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 4896
Տպել