<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> Կառավարության որոշման նախագիծ
-
1 - Agree
-
0 - Disagree
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՙ ՚ ----------- 2021 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ
22-Ի N 1091-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանը պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական ու ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1091-Ն որոշման 1-ին հավելվածում կատարել հետևյալ լրացումները.
1) 2-րդ կետի 8-րդ ենթակետում «ծնողը» բառից հետո լրացնել «, զինծառայողի և (կամ) նրա ամուսնու քույրը և (կամ) եղբայրը» կետադրական նշանը և բառերը.
2) 7-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «ձեռք բերելու» բառերից հետո լրացնել «կամ բնակելի տուն կառուցելու» բառերը, իսկ «ձեռքբերման» բառից հետո լրացնել «կամ բնակելի տան կառուցման» բառերը.
բ. 2-րդ և 6-րդ ենթակետերի «ա» պարբերություններում «ձեռք բերելու» բառերից հետո լրացնել «կամ բնակելի տուն կառուցելու» բառերը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
08.06.2021 - 24.06.2021
-
Type
Decision
-
Area
Security, Social welfare
-
Ministry
Ministry of Defense
Views 4910
Print