Հիշել նախագիծը

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> Կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

 

ՙ       ՚ ----------- 2021 թվականի N       -Ն

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ

22-Ի N 1091-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանը պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական ու ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1091-Ն որոշման 1-ին հավելվածում կատարել հետևյալ լրացումները.

1) 2-րդ կետի 8-րդ ենթակետում «ծնողը» բառից հետո լրացնել «, զինծառայողի և (կամ) նրա ամուսնու քույրը և (կամ) եղբայրը» կետադրական նշանը և բառերը.

2) 7-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «ձեռք բերելու» բառերից հետո լրացնել «կամ բնակելի տուն կառուցելու» բառերը, իսկ «ձեռքբերման» բառից հետո լրացնել «կամ բնակելի տան կառուցման» բառերը.

բ. 2-րդ և 6-րդ ենթակետերի «ա» պարբերություններում «ձեռք բերելու» բառերից հետո լրացնել «կամ բնակելի տուն կառուցելու» բառերը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    08.06.2021 - 24.06.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն, Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4909

Տպել