Հիշել նախագիծը

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> Կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի

  N 1091-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության

որոշման նախագծի ընդունման

 

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է զինծառայողների հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակներում զինծառայողի հետ համավարկառու հանդիսացող նրա ընտանիքի անդամների շրջանակն ընդլայնելու, ինչպես նաև որոշման մեջ տեղ գտած թերկարգավորումը վերացնելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Կառավարության 22.08.2019թ. N 1091-Ն որոշմամբ սահմանված հիփոթեքային վարկավորման ծրագրի պայմանների համաձայն զինծառայողի ընտնաիքի անդամ և համավարկառու են հանդիսանում զինծառայողի ամուսինը, զավակը և ծնողը: Ծրագրի գործողության ընթացքում բազմաթիվ զինծառայողներ հարց են բարձրացրել այդ շրջանակում զինծառայողի և նրա ամուսնու եղբորն ու քրոջը ներառելու վերաբերյալ: Բացի այդ, որոշմամբ սահմանված ծրագրի հիփոթեքային բաղադրիչի նկարագրությունում տեխնիկական վրիպակի արդյունքում դուրս են մնացել զինծառայողի կողմից անհատական բնակելի տան կառուցման (ոչ կառուցապատողի միջոցով ձեռքբերման) դեպքում կանխավճարի ֆինանսավորման, վարկի տոկոսադրույքի և  վերաֆինանսավորման կարգավորման հարցերը, ինչը հնարավորություն չի տալիս զինծառայողներին՝ իրացնել օրենքով և որոշմամբ սահմանված համապատասխան իրավունքը: Վերը նշված խնդիրներն աշխատանքային կարգով քննարկվել են նաև ՀՀ կենտրոնական բանկի և համագործակցող ու վերաֆինանսավորող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և ձեռք է բերվել համաձայնություն՝ դրանց լուծման վերաբերյալ:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծի համաձայն ընդլայնվում է հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակներում զինծառայողի հետ համավարկառու հանդիսացող նրա ընտանիքի անդամների շրջանակը, հստակեցվում են զինծառայողի կողմից անհատական բնակելի տան կառուցման դեպքում կանխավճարի ֆինանսավորման, վարկի տոկոսադրույքի և  վերաֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Որոշման նախագծի ընդունումը 2021 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:

 

  • Քննարկվել է

    08.06.2021 - 24.06.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն, Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4906

Տպել