<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> Կառավարության որոշման նախագիծ
-
1 - За
-
0 - Против
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի
N 1091-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության
որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է զինծառայողների հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակներում զինծառայողի հետ համավարկառու հանդիսացող նրա ընտանիքի անդամների շրջանակն ընդլայնելու, ինչպես նաև որոշման մեջ տեղ գտած թերկարգավորումը վերացնելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Կառավարության 22.08.2019թ. N 1091-Ն որոշմամբ սահմանված հիփոթեքային վարկավորման ծրագրի պայմանների համաձայն զինծառայողի ընտնաիքի անդամ և համավարկառու են հանդիսանում զինծառայողի ամուսինը, զավակը և ծնողը: Ծրագրի գործողության ընթացքում բազմաթիվ զինծառայողներ հարց են բարձրացրել այդ շրջանակում զինծառայողի և նրա ամուսնու եղբորն ու քրոջը ներառելու վերաբերյալ: Բացի այդ, որոշմամբ սահմանված ծրագրի հիփոթեքային բաղադրիչի նկարագրությունում տեխնիկական վրիպակի արդյունքում դուրս են մնացել զինծառայողի կողմից անհատական բնակելի տան կառուցման (ոչ կառուցապատողի միջոցով ձեռքբերման) դեպքում կանխավճարի ֆինանսավորման, վարկի տոկոսադրույքի և վերաֆինանսավորման կարգավորման հարցերը, ինչը հնարավորություն չի տալիս զինծառայողներին՝ իրացնել օրենքով և որոշմամբ սահմանված համապատասխան իրավունքը: Վերը նշված խնդիրներն աշխատանքային կարգով քննարկվել են նաև ՀՀ կենտրոնական բանկի և համագործակցող ու վերաֆինանսավորող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և ձեռք է բերվել համաձայնություն՝ դրանց լուծման վերաբերյալ:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն ընդլայնվում է հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակներում զինծառայողի հետ համավարկառու հանդիսացող նրա ընտանիքի անդամների շրջանակը, հստակեցվում են զինծառայողի կողմից անհատական բնակելի տան կառուցման դեպքում կանխավճարի ֆինանսավորման, վարկի տոկոսադրույքի և վերաֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը 2021 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
-
Обсуждалось
08.06.2021 - 24.06.2021
-
Тип
Pешение
-
Область
Безопасность, Социальное обеспечение
-
Министерство
Министерство обороны
Просмотры 4913
Принт