ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
0 - Disagree
Նախագիծ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
------------------------ 2021 թ. № --------- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգը հաստատելու մասին» N 1667-Ն որոշման հավելվածի՝
- 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Յուրաքանչյուր վերապատրաստվող ուսուցչի համար ուսումնական հաստատությունը վերապատրաստող կազմակերպության հետ կնքում է վերապատրաստման ծառայություններ մատուցելու պայմանագիր, որի մասին տեղեկատվությունը տրամադրում է պետական լիազորված մարմնին։ Պայմանագրում նշվում է վերապատրաստման ծրագրի այն բաղադրիչը, որին մասնակցելու է ուսուցիչը, և որի համար վճարելու է ուսումնական հաստատությունը:»:
- 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 17.1-ին և 17.2-րդ կետերով.
«17.1. Սույն կարգի 17-րդ կետում նշված տեղեկատվության հիման վրա պետական լիազորված մարմնինները ապահովում են իրենց ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն այդ նպատակով պետական բյուջեով հատկացված միջոցներից՝ հաշվի առնելով հանրակրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ֆինանսավորման նորմատիվները։
17.2. Սույն կարգի 17-րդ և 17․1-րդ կետերով ամրագրված դրույթները չեն տարածվում պետական ուսումնական հաստատություն չհանդիսացող ուսումնական հաստատությունների վրա։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից
-
Discussed
07.06.2021 - 25.06.2021
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 5171
Print