Discussed 28.03.2024 - 18.04.2024 ««Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1442-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»» Կառավարության որոշման նախագծեր ««Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1442-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»» Կառավարության որոշման նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից: Հաշվի առնելով Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի մեկնարկային և պիլոտային լինելու հանգամանքը, ինչպես նաև վերջին տասնամյակների ընթացքում լճի վրա մարդածին մեծ բացասական ազդեցությունն ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքը՝ հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող վայրի ձկնատեսակի պահպանությունը և բնականոն վերարտադրությունը կազմակերպելու անհրաժեշտությունից: Սիգ ձկնատեսակի պահպանության, բնականոն վերարտադրության ապահովման գործընթացը բխում է նաև «Կենդանական աշխարհի մասին» և «Սևանա լճի մասին» օրենքներից բխող կենսաբազմազանության պահպանության և պաշտպանության խնդիրներից: 7 4 0 1757
Discussed 07.06.2021 - 25.06.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ Հանրակրթության մասին օրենքի 26-րդ հոդվածով պահանջվում է տվյալ ուսումնական հաստատությունում զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետության կողմից իրականացնել ուսուցչի հերթական ատեստավորում` յուրաքանչյուր ուսուցչի համար 5 տարին մեկ անգամ: Յուրաքանչյուր տարի ուսումնական հաստատության ուսուցիչների մեկ հինգերորդը ենթակա է ատեստավորման` ըստ ուսումնական հաստատության հաստատած ժամանակացույցի: 1 0 0 5157
Discussed 13.05.2021 - 31.05.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն և լրացում կատարելու կապված հաստատությունների ֆինանսավորման հստակեցման վերաբերյալ: 10 1 0 5503