Add to favourites

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2021-2022 ԵՎ 2022-2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հավելված 2-ի հիմնավորում

 

«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ (ԸՆԴՀԱՆՈՒՐ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ, ՀԱՏՈՒԿ) ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ» հավելվածը նախկինում տրված էր ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրերի համար առանձին-առանձին, մինչդեռ դրանք իրարից տարբերվում էին մի քանի մասնավոր դեպքերում, որոնք առաջարկվող նածագծում ներառված է նույն հավելվածի մեջ (կետ 17, 18, 19, 20, 21, 22, 26, )։ Ընդհանուր պարզաբանումներում առաջարկվող նախագծում տրված են ուսումնական պլանի այն պարզաբանումները, որոնք կախված չեն ուսումնական տարվանից և հաջորդ տարիների ընթացքում օգտագործվելու են նույնությամբ։

Ուսումնական պլանի պարզաբանումների առաջարկվող նածագծում կատարվել են փոփոխություններ

  • թեմատիկ գրավոր աշխատանքներ կազմակերպելու ձևի մեջ, որով նախատեսվում է թեմատիկ աշխատանքը գրավոր եղանակով իրականացնելու անհնարինության դեպքում (օրինակ համվարակի պայմաններում)կազմակերպվել բանավոր՝ աշխատանքի ամբողջ ընթացքը որակյալ տեսաձայնագրելու պայմանով։ Այս եղանակով աշխատանքը կազմակերպելու տեխնիկական հնարավորություն ունեն բոլոր դպրոցները։
  • Գնահատման վերաբերյալ փոփոխությունը վերաբերում է գնահատման հաճախականությունը որոշելուն, որով դպրոցների տրվում է ինքնուրույնություն՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի տրամաբանությամբ։ Փոփոխությամբ բանավոր հարցումների, գործնական աշխատանքների, թեմատիկ աշխատանքերի նվազագույն թիվը կիսամյակի ընթացքում սահմանում է ուսումնական հաստատությունը՝ մանկավարժական խորհրդի որոշմամբ, առաջնորդվելով Նախարարության կողմից հաստատված առարկայի ծրագրով, գնահատման մեթոդաբանությամբ և մեթոդական ցուցումներով։
  • «Տեխնոլոգիա» առարկայի (5-7-րդ դասարաններ) պարապմունքներին դասարանը բաժանվում է ոչ թե տղաների և աղջիկների խմբերի, այլ սովորողների ընտրությամբ՝ անկախ սովորողների թվից։ Սա հնարավորություն է տալիս սովորողներին ընտրել այն ուսումնական նյութը, կարողությունները, որը ցանկանում են զարգացնել։
  • Հնարավորություն է տրվում «Կերպարվեստ», «Երաժշտություն» և «Ֆիզկուլտուրա» առարկաների ժամերը դասացուցակում բաշխել շաբաթվա նույն օրը այնպես, որ այդ առարկաների ուսումնական պլանով սահմանված շաբաթական կամ ամսական ժամերը իրականացվեն այդ օրվա ընթացքում։ Այս փոփոխությունը հնարավորություն է տալիս բեռնաթափել ուսումնական շաբաթվա օրերից մեկը մի կողմից և վերը նշված առարկաների ուսուցման համար զույգ ժամերի շնորհիվ ավելացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունը։
  • Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող միջնակարգ դպրոցի 10-12-րդ դասարաններում, ֆինանսական միջոցների առկայութան դեպքում, հնարավորություն է տրվում առաջնորդվել «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող առանձին գործող ավագ դպրոցի օրինակելի ուսումնական պլանների ընդհանրական պարզաբանումների» 34-րդ կետի պահանջներով: Արդյունքում դպրոցում նախամասնագիտական ուսուցումը ավելի արդյունավետ է դարձնում միջնակարգ դպրոցում սովորողների ուսումնառությունը բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու և սովորելու համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղական դպրոցների մեծ մասը միջնակարգ դպրոցներ են, այս կարգավորումը կմեծացնի այդ բնակավայրերի սովորողների՝  համալսարաններ ընդունվելու և այնտեղ արդյունավետ սովորելու հնարավորությունը։
  • Discussed

    31.05.2021 - 15.06.2021

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11155

Print

Suggestions

Վարդան Խառատյան

10.06.2021

Էլեկտրոնային մատյանում ավելացնել «Գործնական աշխատանքի» գնահատման սյունակ:

Վարդան Խառատյան

10.06.2021

«Հիմնավորում» բաժնում անհասկանալի է թեմատիկ աշխատանքը բանավոր կազմակերպելու եղանակը: 1. Հավելված 1-ի 1-ին կետում նշված է, որ ուսումնական տարին ավարտվում է մայիսի 27-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 28-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, սակայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն մայիսի 28-ը ոչ աշխատանքային օր է: 2. Հավելված 2-ի 6-րդ կետը լրացուցիչ պարզաբանման, հստակեցման կարիք ունի: «Բացառությամբ» բառը անհասկանալի է դարձնում շարադրանքը: Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման եզրակացության մեջ չի տրվում «չափավոր և ծանր մտավոր հետամնացություն» ախտորոշում, փոխարենը նշվում է «ինտելեկտուալ (մտավոր) ֆունկցիայի խանգարում»: Խնդրում ենք պարզաբանել՝ արդյոք նույնացվո՞ւմ են բժշկական ախտորոշումը և սույն նախագծում օգտագործվող ձևակերպումները: 3. Պարզաբանել՝ ինչպե՞ս պետք է կազմակերպվեն Հավելված 1-ի 6-րդ կետով, 14-րդ կետով և դրանց Հավելված 3-ի Աղյուսակ 6-ով փոխկապակցված պայմանների աշխատանքները:

Արամ Սողոմոնյան

04.06.2021

Հավելված 2-ի 31 և 42 կետերի 4-րդ ենթակետում գրված է․ «Առողջ ապրելակերպ» դասընթացի ընթացիկ գնահատում չի կատարվում: Դասամատյանում դասընթացի գրանցումները կատարվում են առանձին էջում:»։ Կարծում եմ՝ այս կետը պետք է գրվի էլեկտրոնային մատյանների համար, քանի որ թղթային մատյանները գործածությունից դուրս են։

See more