Վարդան Խառատյան
10.06.2021
Էլեկտրոնային մատյանում ավելացնել «Գործնական աշխատանքի» գնահատման սյունակ:
4 - Agree
0 - Disagree
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2021-2022 ԵՎ 2022-2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով`
Հ ր ա մ ա յ ու մ ե մ`
1) Հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուսումնական պարապմունքները սկսելու, ավարտելու, ուսումնական պարապմունքների ընթացքում տրվող արձակուրդների ժամկետները 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների համար՝ համաձայն Հավելված 1-ի,
2) Հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների օրինակելի ուսումնական պլանների ընդհանրական պարզաբանումները՝ համաձայն Հավելված 2-ի,
3) Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների
2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների
օրինակելի ուսումնական պլանները՝ համաձայն Հավելված 3-ի,
4) Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող առանձին գործող ավագ դպրոցի օրինակելի ուսումնական պլանները՝ համաձայն Հավելված 4-ի,
ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆ
Discussed
31.05.2021 - 15.06.2021
Type
Order
Area
Education and science
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 11183
Print10.06.2021
Էլեկտրոնային մատյանում ավելացնել «Գործնական աշխատանքի» գնահատման սյունակ:
10.06.2021
«Հիմնավորում» բաժնում անհասկանալի է թեմատիկ աշխատանքը բանավոր կազմակերպելու եղանակը: 1. Հավելված 1-ի 1-ին կետում նշված է, որ ուսումնական տարին ավարտվում է մայիսի 27-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 28-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, սակայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն մայիսի 28-ը ոչ աշխատանքային օր է: 2. Հավելված 2-ի 6-րդ կետը լրացուցիչ պարզաբանման, հստակեցման կարիք ունի: «Բացառությամբ» բառը անհասկանալի է դարձնում շարադրանքը: Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման եզրակացության մեջ չի տրվում «չափավոր և ծանր մտավոր հետամնացություն» ախտորոշում, փոխարենը նշվում է «ինտելեկտուալ (մտավոր) ֆունկցիայի խանգարում»: Խնդրում ենք պարզաբանել՝ արդյոք նույնացվո՞ւմ են բժշկական ախտորոշումը և սույն նախագծում օգտագործվող ձևակերպումները: 3. Պարզաբանել՝ ինչպե՞ս պետք է կազմակերպվեն Հավելված 1-ի 6-րդ կետով, 14-րդ կետով և դրանց Հավելված 3-ի Աղյուսակ 6-ով փոխկապակցված պայմանների աշխատանքները:
04.06.2021
Հավելված 2-ի 31 և 42 կետերի 4-րդ ենթակետում գրված է․ «Առողջ ապրելակերպ» դասընթացի ընթացիկ գնահատում չի կատարվում: Դասամատյանում դասընթացի գրանցումները կատարվում են առանձին էջում:»։ Կարծում եմ՝ այս կետը պետք է գրվի էլեկտրոնային մատյանների համար, քանի որ թղթային մատյանները գործածությունից դուրս են։