Add to favourites

Under development

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.Անհրաժեշտությունը

 

Պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմինը համարվում է ղեկավար պաշտոն։ Պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատանքները ղեկավարելու և համակարգելու համար անհրաժեշտ են կառավարչական հմտություններ։ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքով /այսուհետ՝ Օրենք/ սահմանված միայն «համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ» չափանիշը սահմանափակում է կառավարչական փորձ և մասնագիտական հմտություններ ունեցող անձանց ղեկավարելու և համակարգելու պետական ոչ առևտրային կազմակերպությունների բնականոն գործունեությունը:

  1. 2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Համաձայն Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն և համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ,  «համապատասխան բնագավառ» եզրույթի կիրարկումն   գործնականում՝ ելնելով համապատասխան լիազոր մարմնի պետական ոչ առևտրային կազմակերպության առանձնահատկություններից,  կարող է առաջացնել տարընկալումներ և խնդիրներ գործադիր մարմնի պաշտոնի նշանակելիս։

Շրջակա միջավայրի նախարարության «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ի գործդիր մարմնի պաշտոնի նշանակման ժամանակ հարց է առաջանում արդյոք «համապատասխան բնագավառ»-ը ցանկացած թանգարանում աշխատած աշխատանքային ստաժն է, թե շրջակա միջավայրի պահպանության բնագավառում աշխատած ժամանակահատածը։

  1. 3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

      Օրենքով  սահմանված միայն «համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ» չափանիշը սահմանափակում է կառավարչական փորձ և մասնագիտական հմտություններ ունեցող անձանց ղեկավարելու և համակարգելու պետական ոչ առևտրային կազմակերպությունների բնականոն գործունեությունը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում է հստակեցնել «համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ» բառերը և դրանք փոխարինել «հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ» բառերով:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կող­մից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծով առաջարկվող փոփոխությունը հնարավորություն կընձեռի նաև հանրային ծառայության կամ մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձանց մասնակցելու գործադիր մարմինների ընտրությանը (նշանակմանը)։

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքով ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

 

  • Discussed

    24.05.2021 - 09.06.2021

  • Type

    Law

  • Area

    Public service, *

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5306

Print