Լրամշակման փուլում է
«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1.Անհրաժեշտությունը
Պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմինը համարվում է ղեկավար պաշտոն։ Պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատանքները ղեկավարելու և համակարգելու համար անհրաժեշտ են կառավարչական հմտություններ։ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքով /այսուհետ՝ Օրենք/ սահմանված միայն «համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ» չափանիշը սահմանափակում է կառավարչական փորձ և մասնագիտական հմտություններ ունեցող անձանց ղեկավարելու և համակարգելու պետական ոչ առևտրային կազմակերպությունների բնականոն գործունեությունը:
- 2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Համաձայն Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն և համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, «համապատասխան բնագավառ» եզրույթի կիրարկումն գործնականում՝ ելնելով համապատասխան լիազոր մարմնի պետական ոչ առևտրային կազմակերպության առանձնահատկություններից, կարող է առաջացնել տարընկալումներ և խնդիրներ գործադիր մարմնի պաշտոնի նշանակելիս։
Շրջակա միջավայրի նախարարության «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ի գործդիր մարմնի պաշտոնի նշանակման ժամանակ հարց է առաջանում արդյոք «համապատասխան բնագավառ»-ը ցանկացած թանգարանում աշխատած աշխատանքային ստաժն է, թե շրջակա միջավայրի պահպանության բնագավառում աշխատած ժամանակահատածը։
- 3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Օրենքով սահմանված միայն «համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ» չափանիշը սահմանափակում է կառավարչական փորձ և մասնագիտական հմտություններ ունեցող անձանց ղեկավարելու և համակարգելու պետական ոչ առևտրային կազմակերպությունների բնականոն գործունեությունը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում է հստակեցնել «համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ» բառերը և դրանք փոխարինել «հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ» բառերով:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծով առաջարկվող փոփոխությունը հնարավորություն կընձեռի նաև հանրային ծառայության կամ մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձանց մասնակցելու գործադիր մարմինների ընտրությանը (նշանակմանը)։
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքով ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
24.05.2021 - 09.06.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Հանրային ծառայություն, Կառավարչական իրավահարաբերություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 5295
Տպել