Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
1 - Disagree
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորում |
|
1. |
Անհրաժեշտությունը |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման (այսուհետ՝ Նախագիծ) մեջ փոփոխություններ կատարելը պայմանավորված է նվիրատվությամբ տրամադրվող՝ ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մ.Խորենացի 101/1 հասցեի 210 բնակարանի ընտանիքի անդամի՝ քաղաքացի Գառնիկ Արամայիսի Վարդանյանի մահվան պատճառով ընտանիքի մյուս անդամների հետ բնակելի տարածքի նվիրատվության վերաբերյալ պայմանագրի կնքման անհնարինությամբ: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշմամբ նախատեսվել էր նվիրատվությամբ տրամադրել բնակելի տարածքներ, այդ թվում ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մ.Խորենացի 101/1 հասցեի 210 բնակարանը: ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին N128-Ն որոշման նախագիծը (այսուհետ՝ Որոշում) շրջանառելիս ներկայացված են եղել ընտանիքի անդամների թվով 5 բնակիչների տվյալները, սակայն մինչ Որոշման նախագիծը ՀՀ կառավարության կողմից ընդունվելը՝ քաղաքացի Գառնիկ Արամայիսի Վարդանյանը 2019 թվականի փետրվարի 21-ին մահացել է: Որոշումը ՀՀ կառավարության կողմից ընդունվելուց հետո ՀՀ Արմավիրի մարզպետարանը բնակելի տարածքի բնակիչների հետ սահմանված ժամկետում պետք է կնքեր նվիրատության պայմանագիր, ինչն անհնարին է՝ ընտանիքի անդամի մահվան պատճառով: Վերոնշյալի վերաբերյալ ՀՀ տնտեսական զարգացման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) տեղեկացրել է նաև ՀՀ Արմավիրի մարզպետարանը 01.04.2021թ. թիվ 01 /13/01983-2021 գրությամբ: Միաժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշմամբ, որպես նվիրատվության պայմանագրերի կնքման համար սահմանվել էր երկու տարի ժամկետը՝ մինչև 2021 թվականի ապրիլի 9-ը, իսկ բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը (այդ թվում Նախագծով փոփոխության ներկայացվող բնակելի տարածքի) դեռևս չի ավարտվել, ինչը պայմանավորված էր նաև ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N305-Ն որոշման մեջ 2020 և 2021 թվականներին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 2 որոշումների ընդունումը՝ նվիրատվության ներկայացնելով ևս 83 բնակելի տարածքներ: Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կոմիտեն նախապատրաստել է վերոնշյալ նախագիծը: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Սոցիալական և կենցաղային խնդիրների լուծումը։ |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Բնակելի տարածքների նվիրատվության գործընթացի կազմակերպում: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
Նախագիծը մշակվել է ՀՀ ՏԿԵՆ-ի Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Բնակչության բնակարանային խնդիրների լուծումը: |
7. |
Այլ տեղեկություններ |
|
---------------------- |
8. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները |
|
|
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում: |
9. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք |
|
1. |
Նախագծի ընդունումը այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի: |
2. |
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը |
|
----------- |
3. |
Այլ տեղեկություններ |
|
---------- |
10. Տեղեկանք հասարակության մասնակցության մասին |
|
1. |
Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը |
|
---------- |
2. |
Հասարակության մասնակցությունը նախագծմանը և /կամ քննարկումներին |
|
-------- |
3. |
Այլ տեղեկություններ |
-
Discussed
13.05.2021 - 02.06.2021
-
Type
Decision
-
Area
State property management
-
Ministry
State Property Management Committee
Views 5404
Print