Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին  ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորում

1.

Անհրաժեշտությունը

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման (այսուհետ՝ Նախագիծ) մեջ փոփոխություններ կատարելը պայմանավորված է նվիրատվությամբ տրամադրվող՝ ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մ.Խորենացի 101/1 հասցեի 210 բնակարանի ընտանիքի անդամի՝ քաղաքացի Գառնիկ Արամայիսի Վարդանյանի մահվան պատճառով ընտանիքի մյուս անդամների հետ բնակելի տարածքի նվիրատվության վերաբերյալ պայմանագրի կնքման անհնարինությամբ:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշմամբ նախատեսվել էր նվիրատվությամբ տրամադրել բնակելի տարածքներ, այդ թվում ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մ.Խորենացի 101/1 հասցեի 210 բնակարանը:

ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին N128-Ն որոշման նախագիծը (այսուհետ՝ Որոշում) շրջանառելիս ներկայացված են եղել ընտանիքի անդամների թվով 5 բնակիչների տվյալները, սակայն մինչ Որոշման նախագիծը ՀՀ կառավարության կողմից ընդունվելը՝  քաղաքացի Գառնիկ Արամայիսի Վարդանյանը 2019 թվականի փետրվարի 21-ին մահացել է:

Որոշումը ՀՀ կառավարության կողմից ընդունվելուց հետո ՀՀ Արմավիրի մարզպետարանը բնակելի տարածքի բնակիչների հետ  սահմանված ժամկետում պետք է կնքեր նվիրատության պայմանագիր, ինչն անհնարին է՝ ընտանիքի անդամի մահվան պատճառով: Վերոնշյալի վերաբերյալ ՀՀ տնտեսական զարգացման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) տեղեկացրել է նաև ՀՀ Արմավիրի մարզպետարանը 01.04.2021թ. թիվ  01 /13/01983-2021  գրությամբ:

Միաժամանակ  Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշմամբ, որպես նվիրատվության պայմանագրերի կնքման համար սահմանվել էր երկու տարի ժամկետը՝ մինչև 2021 թվականի ապրիլի 9-ը, իսկ բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը (այդ թվում Նախագծով փոփոխության ներկայացվող բնակելի տարածքի) դեռևս չի ավարտվել, ինչը պայմանավորված էր նաև ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N305-Ն որոշման մեջ 2020 և 2021 թվականներին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 2 որոշումների ընդունումը՝ նվիրատվության ներկայացնելով ևս 83 բնակելի տարածքներ:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կոմիտեն նախապատրաստել է վերոնշյալ նախագիծը:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Սոցիալական և կենցաղային խնդիրների լուծումը։

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Բնակելի տարածքների նվիրատվության գործընթացի կազմակերպում:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ ՏԿԵՆ-ի Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Բնակչության բնակարանային խնդիրների լուծումը:

7.

 Այլ տեղեկություններ

 

----------------------

 

8. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

 

9.  Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք

1.

Նախագծի ընդունումը այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի:

2.

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

-----------

3.

Այլ տեղեկություններ

 

 ----------

 

10. Տեղեկանք հասարակության մասնակցության մասին

1.

Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

 

----------

2.

Հասարակության մասնակցությունը նախագծմանը և /կամ քննարկումներին

 

 --------

3.

Այլ տեղեկություններ

 

 

 

 

  • Քննարկվել է

    13.05.2021 - 02.06.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5315

Տպել