Under development
«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.«Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» 2001 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-145 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի «դիտարկումների պետական ցանցի հենակետային օբյեկտներ» հասկացությունից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«պետական ռեեստր՝ սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն արտադրողների մասին տվյալների ամբողջություն։»։
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.
«դ) սահմանում է պետական ռեեստրի վարման կարգը»։
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժե» ենթակետով.
«ժե) պետական ռեեստրի վարումը»։
Հոդված 4 .Օրենքը լրացնել նոր 12.1 հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 12.1 Տեղեկատվություն արտադրողների պետական հաշվառումը։
1. Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն արտադրողների պետական հաշվառումն իրականացվում է հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն արտադրողների, ինչպես նաև նրանց կողմից կատարված աշխատանքների և մատուցած ծառայությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով։
2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները, այլ զորքերը, որոնք արտադրում են հիդրոօդերևութաբանական տեղեկություններ, ենթակա չեն պետական գրանցման:»
Հոդված 5. Անցումային և եզրափակիչ դրույթներ։
1. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված կարգն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
08.05.2021 - 24.05.2021
-
Type
Law
-
Area
Nature protection, International relations, Emergency situations, Information technologies
-
Ministry
Ministry of Environment
Views 5513
Print