Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      Հոդված 1.«Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» 2001 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-145 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի «դիտարկումների պետական ցանցի հենակետային օբյեկտներ» հասկացությունից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.

     «պետական ռեեստր՝ սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն արտադրողների մասին տվյալների ամբողջություն։»։

       Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել  հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.

«դ) սահմանում է պետական ռեեստրի վարման կարգը»։

       Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժե» ենթակետով.

«ժե) պետական ռեեստրի վարումը»։

       Հոդված 4 .Օրենքը լրացնել նոր 12.1 հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.

       «Հոդված 12.1 Տեղեկատվություն արտադրողների պետական հաշվառումը։

       1. Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն արտադրողների պետական հաշվառումն իրականացվում է հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն արտադրողների, ինչպես նաև նրանց կողմից կատարված աշխատանքների և մատուցած ծառայությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով։
       2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները, այլ զորքերը, որոնք արտադրում են հիդրոօդերևութաբանական տեղեկություններ, ենթակա չեն պետական ​​գրանցման:»

      Հոդված 5. Անցումային և եզրափակիչ դրույթներ։

      1. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված կարգն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
      2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    08.05.2021 - 24.05.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Միջազգային հարաբերություններ, Արտակարգ իրավիճակներ, Տեղեկատվական տեխնոլոգիաներ

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5519

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ