Add to favourites

«Աղետների ռիսկի կառավարման հայեցակարգը եվ դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

100%0%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

  Հայաստանի ազգաբնակչությունը, տնտեսությունը և շրջակա միջավայրը մեծապես խոցելի են բնական երևույթների հետևանքով առաջացող աղետների նկատմամբ՝ երաշտներ, վաղ գարնանային ցրտահարություններ, կարկտահարություններ, սելավներ, ջրհեղեղներ, ուժեղ քամիներ, քարաթափեր, սողանքներ և անտառային հրդեհ­ներ: Աշխարհագրական դիրքով Հայաստանը գտնվում է բարձր սեյսմաակտիվ գոտում, որտեղ պարբերաբար տեղի են ունենում ուժեղ երկրաշարժեր: Դրանց հետևանքով զոհվում և տուժում են բազմաթիվ մարդիկ, իսկ տնտեսությանը պատճառվում է հսկայական վնաս:  Բարձր է ուրբանիզացիայի մակարդակը: Տեխնածին աղետները՝ քիմիապես վտանգավոր օբյեկտներ, օգտակար հանածոների հանքավայրերով պայմանավորված պոչամբարներներ, 50 և ավելի տարիներ շահագործվող ջրամբարներ, ևս զգալի ռիսկի աղբյուր են հանդիսանում:

 Կարևորելով Հայաստանին սպառնացող և հետզհետե ահագնացող բնական վտանգների ռիսկը, ինչպես նաև վերջին տարիներին միջազգային հանրության մեջ առավել մեծ նշանակություն ձեռք բերող միտումները՝ աղետների ռիսկի կառավարման միասնական համակարգ ստեղծելու և զարգացնելու ուղղությամբ, անհրաժեշտություն է առաջացել մշակելու աղետների ռիսկի կառավարման հայեցակարգը: Ինչպես նաև հայեցակարգի մշակումը պայմանավորված է աղետների ռիսկի կառավարման գործող ազգային ռազմավարությունն արդիականացնելու, նոր լուծումներ և մոտեցումներ գտնելու կարևորությամբ:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Ներկայացվող նախագծերով ամրագրվում են աղետների ռիսկի կառավարման միասնական համակարգի հիմնադրույթները, կանխարգելում–նվազեցում-արձագանքում–վերականգնում շղթայի իրականացման անընդհատությանն ուղղված քաղաքականությունը՝ աղետների ռիսկի միասնական գործուն համակարգ ունենալու  նպատակով:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է՝

  • աղետների ռիսկի հետևողական նվազեցում,
  • աղետների ռիսկի կառավարման համակարգի բոլոր մակարդակներում բնակչության պաշտպանության կազմակերպման գործընթացի արդյունավետության բարձրացում,
  • աղետների հետևանքով տուժած բնակչության քանակի, պատճառված նյութական վնասների նվազեցում,
  • ոլորտը կարգավորող իրավական ակտերի, կարգերի և մեթոդաբանությունների համապատասխանեցումը միջազգային չափանիշներին,
  • արտակարգ իրավիճակներում բնակչության վաղ ազդարարման գործուն համակարգի առկայություն,
  • աղետների ռիսկի կառավարման միջոցառումների ներառում պետական նպատակային և համայնքային զարգացման ծրագրերում, պլաններում և բյուջեներում,
  • աղետների ռիսկի կառավարման ոլորտում մասնավոր ներդրումների ներգրավվում,
  • hետաղետային արագ վերականգման և հետագա վերակառուցման պլանների առկայություն,
  • կամավորական շարժման ընդլայնում՝ հրշեջ հենակետերի ստեղծման նպատակով:

Աղետների ռիսկի կառավարման արդյունավետության բարձրացումը զգալիորեն կխթանի տնտեսության աճը, կնպաստի ներդրումների ակտիվության բարձրացմանը, ինչն էլ, իր հերթին, կբերի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, պետության կողմից  սոցիալական ծրագրերի իրականացման ընդլայնմանը:

  1. Այլ տեղեկություններ
    • «Աղետների ռիսկի կառավարման հայեցակարգը եվ դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման  նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
    • «Աղետների ռիսկի կառավարման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերում փոփոխություններ չեն սպասվում:
  • Discussed

    03.05.2021 - 18.05.2021

  • Type

    Decision

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Emergency Situations

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8951

Print