Add to favourites

Under development

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կանոնավոր ուղևորափոխադրումների բնագավառում վերահսկողության մակարդակի բարձրացմամբ:

  • Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Գործող օրենսդրական կարգավորումներով խնդիրներ են առաջանում կապված կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից երթակարգավարական ծառայությունների մատուցման պայմանագրային պարտավորությունների կատարման հետ, ինչը խոչընդոտում է այդ ծառայությունները մատուցող կազմակերպությունների  մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։

 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում, դրանում սահմանելով երթուղային թերթիկ» հասկացությունը, որի վրա երթուղու սպասարկման իրավունքը հատկացնող մարմնի լիազորած կազմակերպության կողմից կատարվող համապատասխան նշումը հնարավորություն կտա ապահովելու երթակարգավարական ծառայությունների պատշաճ որակը։

Օրենքում սահմանվում է նաև էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն հասկացությունը, որի ներդրումը հնարավորություն կտա էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգի միջոցով կազմակերպել փոխադրումների գործընթացը և իրականացնել վերահսկողությունը։

2.Կարգավորման առարկան  

Օրենսդրական փոփոխությամբ կբարելավվի երթակարգավարական ծառայությունների կազմակերպման գործընթացը և կբացառվեն անօրինական փոխադրումները։

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենսդրական փոփոխության արդյունքում կբարձրանա ուղևորափոխադրումների վերահսկողության և սպասարկման որակի մակարդակը։

 

 

 

  • Discussed

    27.04.2021 - 17.05.2021

  • Type

    Law

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5415

Print

Suggestions

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

28.04.2021

Հիմք ընդունելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկությունները ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը հանել շրջանառությունից:

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

28.04.2021

Օրենքի նախագծի 2-րդ Հոդվածը հանել, Օրենքի նախագծի 4-րդ Հոդվածը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝ «Հոդված 2. 21-րդ հոդվածի 4-րդ մասի <<ե» ենթակետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ «փոխադրումներն իրականացնել ճանապարհային թերթիկների և տոմսահաշվառման փաստաթղթերի առկայության դեպքում, որոնց ձևերը և էլեկտրոնային թվային ճանապարհային թերթիկների և տոմսահաշվառման փաստաթղթերի կիրառմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ նրանց կողմից լիազորված կազմակերպությունների ու կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների գործողություններն էլեկտրոնային ձևով իրականացնելու տեխնիկական պահանջները սահմանում է ՀՀ կառավարությունը:»:

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

28.04.2021

Օրենքի նախագծի 3-րդ Հոդվածից «12-րդ հոդվածի 2-րդ մասի <<բ» ենթակետում ճանապարհային թերթիկի» բառերից հետո լրացնել <<կամ դրան կից երթուղային թերթիկի» բառերը։» բառերը հանել, իսկ 1-ին մասի «<<ը» ենթակետում <<կազմակերպման» բառից հետո լրացնել <<իրավունքի տրման» բառերը, իսկ <<հաջորդող յուրաքանչյուր տարվա համար» բառերը հանել» բառերը փոխարինել «12-րդ հոդվածի 2-րդ մասի <<ը» ենթակետը ուժը կորցրած ճանաչել» բառերով, քանի որ տուրք չվճարելը չի կարող երթուղու սպասարկման իրավունքից զրկման հիմք հանդիսանալ, այդ նույն սկզբունքով կարելի է երթուղու սպասարկման իրավունքից զրկել հարկային մյուս պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու համար։ Միաժամանակ բազմիցս առաջարկվել է նշված տուրքի տեսակը հանել, քանի որ նույն գործունեության համար անթույլատրելի է գանձել մեկից ավելի հարկ կամ տուրք:

See more