ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կանոնավոր ուղևորափոխադրումների բնագավառում վերահսկողության մակարդակի բարձրացմամբ:
- Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Գործող օրենսդրական կարգավորումներով խնդիրներ են առաջանում կապված կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից երթակարգավարական ծառայությունների մատուցման պայմանագրային պարտավորությունների կատարման հետ, ինչը խոչընդոտում է այդ ծառայությունները մատուցող կազմակերպությունների մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում, դրանում սահմանելով երթուղային թերթիկ» հասկացությունը, որի վրա երթուղու սպասարկման իրավունքը հատկացնող մարմնի լիազորած կազմակերպության կողմից կատարվող համապատասխան նշումը հնարավորություն կտա ապահովելու երթակարգավարական ծառայությունների պատշաճ որակը։
Օրենքում սահմանվում է նաև էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն հասկացությունը, որի ներդրումը հնարավորություն կտա էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգի միջոցով կազմակերպել փոխադրումների գործընթացը և իրականացնել վերահսկողությունը։
2.Կարգավորման առարկան
Օրենսդրական փոփոխությամբ կբարելավվի երթակարգավարական ծառայությունների կազմակերպման գործընթացը և կբացառվեն անօրինական փոխադրումները։
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Օրենսդրական փոփոխության արդյունքում կբարձրանա ուղևորափոխադրումների վերահսկողության և սպասարկման որակի մակարդակը։