Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 543-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի

ապրիլի 15-ի N 543-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1. 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացված 19.04.2021թ. հմ. 02/11.9/12571-2021 հանձնարարականի կատարումն ապահովելու հանգամանքով՝ հիմք ընդունելով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ներկայացված առաջարկությունը: 

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

      Կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի նիստի օրակարգի 9-րդ կետի համաձայն Կառավարության կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհա­տուց­մամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունե­լության տեղերը հաստատելու մասին» Կառավարության որոշումը /15.04.2021թ., հմ. 543-ն/:

        Որոշմամբ Պաշտպանության նախարարությանը հատկացված տեղերը սահմա­նող N 6 աղյուսակում տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ՝ «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտությունը (նոր ծրագիր) պետք է իրականացվի ՀՀ ՊՆ պաշտ­պանական ազգային հետազոտական համալսարանում, սակայն սխալմամբ նախա­տեսվել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը:

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն

 

Նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել բարձրագույն կրթության երկրորդ աստիճանում ռազմաուսումնական հաստատություններում ներդրված համապատասխան նոր մասնագիտություններով (կրթական ծրագրերով) ընդունելության իրականացման հնարավորությունը:

4.     

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի ընդունման նպատակն է կանոնակարգել ռազմաուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտություններով (կրթական ծրագրերով) ըստ հատկացված տեղերի ընդունելության գործընթացի կազմակերպումը սահմանված կարգով և նախատեսված ժամկետներում:

5.     

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձինք

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Պաշտպանության նախարարություն:

6.     

Ակնկալվող արդյունքը

 

 Նախագծի ընդունմամբ կապահովվի բարձրագույն կրթության շարունակականությունը և մագիստրոսի կրթական աստիճանով բարձր որակավորմամբ ռազմական կրթությամբ համապատասխան կադրերի պատրաստումը:

  • Discussed

    22.04.2021 - 07.05.2021

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5779

Print