В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 543-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
8 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի
ապրիլի 15-ի N 543-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1. |
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը |
|
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացված 19.04.2021թ. հմ. 02/11.9/12571-2021 հանձնարարականի կատարումն ապահովելու հանգամանքով՝ հիմք ընդունելով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ներկայացված առաջարկությունը: |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
|
Կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի նիստի օրակարգի 9-րդ կետի համաձայն Կառավարության կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը հաստատելու մասին» Կառավարության որոշումը /15.04.2021թ., հմ. 543-ն/: Որոշմամբ Պաշտպանության նախարարությանը հատկացված տեղերը սահմանող N 6 աղյուսակում տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ՝ «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտությունը (նոր ծրագիր) պետք է իրականացվի ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում, սակայն սխալմամբ նախատեսվել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն |
|
|
Նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել բարձրագույն կրթության երկրորդ աստիճանում ռազմաուսումնական հաստատություններում ներդրված համապատասխան նոր մասնագիտություններով (կրթական ծրագրերով) ընդունելության իրականացման հնարավորությունը: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Նախագծի ընդունման նպատակն է կանոնակարգել ռազմաուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտություններով (կրթական ծրագրերով) ըստ հատկացված տեղերի ընդունելության գործընթացի կազմակերպումը սահմանված կարգով և նախատեսված ժամկետներում: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձինք |
|
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Պաշտպանության նախարարություն: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Նախագծի ընդունմամբ կապահովվի բարձրագույն կրթության շարունակականությունը և մագիստրոսի կրթական աստիճանով բարձր որակավորմամբ ռազմական կրթությամբ համապատասխան կադրերի պատրաստումը: |
-
Обсуждалось
22.04.2021 - 07.05.2021
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 5776
Принт