Add to favourites

Under development

ԲԱԲԿԵՆ ՀՐԱՉՅԱՅԻ ՇԱՀԱԶԻԶՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱԲԿԵՆ ՀՐԱՉՅԱՅԻ ՇԱՀԱԶԻԶՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ

ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ»

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

Հայաստանի Հանրապետության նավամոդելային սպորտի ազգային հավաքական թիմի անդամ, 2018 թվականի մեծահասակների Եվրոպայի չեմպիոն և 2019 թվականի աշխարհի չեմպիոն Բաբկեն Հրաչյայի Շահազիզյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի № 823-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2021 թվականի ամառային  զորակոչը։ Բաբկեն Հրաչյայի Շահազիզյանը նախապատրաստվելու  և մասնակցելու է 2021-2022 թվականների Եվրոպայի և աշխարհի առաջնություններին:  

 Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու Բաբկեն Հրաչյայի Շահազիզյանին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի։  

Բաբկեն Հրաչյայի Շահազիզյանը հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

  • Discussed

    19.04.2021 - 07.05.2021

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4927

Print