В стадии разработки
ԲԱԲԿԵՆ ՀՐԱՉՅԱՅԻ ՇԱՀԱԶԻԶՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲԱԲԿԵՆ ՀՐԱՉՅԱՅԻ ՇԱՀԱԶԻԶՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ
ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ»
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Հայաստանի Հանրապետության նավամոդելային սպորտի ազգային հավաքական թիմի անդամ, 2018 թվականի մեծահասակների Եվրոպայի չեմպիոն և 2019 թվականի աշխարհի չեմպիոն Բաբկեն Հրաչյայի Շահազիզյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի № 823-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2021 թվականի ամառային զորակոչը։ Բաբկեն Հրաչյայի Շահազիզյանը նախապատրաստվելու և մասնակցելու է 2021-2022 թվականների Եվրոպայի և աշխարհի առաջնություններին:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու Բաբկեն Հրաչյայի Շահազիզյանին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի։
Բաբկեն Հրաչյայի Շահազիզյանը հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:
-
Обсуждалось
19.04.2021 - 07.05.2021
-
Тип
Pешение
-
Область
Спорт и молодежь
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 4932
Принт