Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման վերաբերյալ

 

  1. Անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2021 թվականի մարտի 29-ի՝ գործարքի կողմերի համաձայնության դեպքում տրանսպորտային միջոցի գործող համարանիշն էլեկտրոնային գրանցմամբ նոր սեփականատիրոջը տրամադրելու մասին թիվ 02/10.3/9970-2021 հանձնարականի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) ներկայիս գործող կարգավորումների համաձայն՝ ձեռք բերվող տրանսպորտային միջոցի պետական գրանցումը և հաշվառումը պետք է իրականացնի Ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանում և «Պետական տուրքի մասին» օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ ավտոմոբիլի հաշվառման համարանիշ (բացառությամբ տարանցիկ և ժամանակավոր համարանիշի) հատկացնելու համար վճարի 12.000 ՀՀ դրամ որպես պետական տուրք՝ անկախ հատկացվող համարանիշի ցանկալի համարվելու համար վճարման ենթակա օրենսդրությամբ հաստատագրված լրացուցիչ գումարի վճարումից։

Ներկայումս առաջարկվում է ՀՀ կառավարության սահմանված կարգով նախատեսել պայմաններ հաշվառվող տրանսպորտային միջոցի նախկին սեպականտիրոջ համաձայնության դեպքում չփոխարինել հաշվառվող տրանսպորտային միջոցի հերթական կամ ցանկալի համարանիշերը։

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ ակնկալվում է պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում, քանի որ «Պետական տուրքի մասին» օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ ավտոմոբիլի հաշվառման համարանիշ (բացառությամբ տարանցիկ և ժամանակավոր համարանիշի) հատկացնելու համար վճարման է ենթակա 12.000 ՀՀ դրամ որպես պետական տուրք և անկախ հատկացվող համարանիշի ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարվելու համար վճարման ենթակա օրենսդրությամբ հաստատագրված լրացուցիչ գումարի վճարումից, պետական տուրքի գումարը մշտապես ենթակա է վճարման։

Միայն 2020 թվականի ընթացքում ՀՀ-ում տրանսպորտային միջոցի ցանկալի (36.000 ՀՀ դրամ արժողությամբ) հաշվառման համարանիշով հաշվառվել է 20.514 տրանսպորտային միջոց, հետևաբար ՀՀ պետական բյուջե գանձվել է 738.504.000 ՀՀ դրամ գումար, իսկ օտարված տրանսպորտային միջոցի համարանիշի փոփոխությամբ՝ հերթական համարանիշ է հատկացվել 81.032 տրանսպորտային միջոցի, ուստի ՀՀ պետական բյուջե գանձվել է 972.384.000 ՀՀ դրամ գումար։

Ընդհանուր 2020 թվականի ընթացքում ցանկալի և հերթական համարանիշերի հատկացման արդյունքում որպես պետական տուրք ՀՀ պետական բյուջե գանձվել է 1.218.552.000, իսկ ընդհանուր առմամբ՝ 1.957.026.000 ՀՀ դրամ գումար։

Նախագծի ընդունման արդյունքում կստացվի, որ անուղղակի կերպով կհանվի «Պետական տուրքի մասին» օրենքի 16-րդ հոդվածով սահմանված ավտոմոբիլի հաշվառման համարանիշ (բացառությամբ տարանցիկ և ժամանակավոր համարանիշի) հատկացնելու համար՝ որպես պետական տուրք նախատեսված վճարման ենթակա 12.000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարման օրենսդրական պահանջը, քանի որ ավելորդ վճարում կատարելուց խուսափելու համար տրանսպորտային միջոցները հաշվառման ներկայացնող անձանց գերակշիռ մասը կնախընտրի չփոխարինել ձեռք բերվող տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը։    

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագիծը նպատակ ունի ապահովել ՀՀ վարչապետի 2021 թվականի մարտի 29-ի թիվ 02/10.3/9970-2021՝ գործարքի կողմերի համաձայնության դեպքում տրանսպորտային միջոցի գործող համարանիշն էլեկտրոնային գրանցմամբ նոր սեփականատիրոջը տրամադրելու մասին հանձնարականը։

 

                       

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ  ոստիկանության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունումանբ կապահովվի ՀՀ վարչապետի 2021 թվականի մարտի 29-ի թիվ 02/10.3/9970-2021՝ գործարքի կողմերի համաձայնության դեպքում տրանսպորտային միջոցի գործող համարանիշն էլեկտրոնային գրանցմամբ նոր սեփականատիրոջը տրամադրելու մասին հանձնարականի կատարումը, որի արդյունքում նոր ձեռք բերողը կազատվի «Պետական տուրքի մասին» օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ ավտոմոբիլի հաշվառման համարանիշ (բացառությամբ տարանցիկ և ժամանակավոր համարանիշի) հատկացնելու համար վճարի 12.000 ՀՀ դրամ որպես պետական տուրք, իսկ այդ համարանիշը ցանկալի համարնիշ համարվելու դեպքում նաև դրա համար վճարման ենթակա օրենսդրությամբ հաստատագրված լրացուցիչ գումարի վճարումից։

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Discussed

    19.04.2021 - 04.05.2021

  • Type

    Decision

  • Area

    Road traffic safety

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6848

Print

Suggestions

Կրիստինա Մուրադյան

22.04.2021

Վերջին տարիներին մեծաթիվ են մեծ պահանջարկ և ցանկալի համարանիշերի գողությունների դեպքերը: Հանցագործները գողանում են նշված համարանիշերը և դրանց դիմաց խոշոր գումարներ պահանջելով, դրանք հետ են վերադարձնում սեփականատերերին, քանի որ այդ համարանիշերի (զույգի մասին է խոսքը) կորստյան դեպքում մեքենայի սեփականատերը, գործող օրենսդրության համաձայն, ստիպված է նորից վճարել և պետական տուրքը, և ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարանիշի համար սահմանված ողջ վճարը: Ստացվում է իրավիճակ, որ գործող օրենսդրությունը, ըստ էության, նպաստավոր պայմաններ է ստեղծում նշված իրավախախտման համար: Առաջարկվում է 1251-Ն որոշման մեջ, բացի նախագծով նախատեսվող փոփոխությունների, նախատեսել կարգավորումներ, որոնց համաձայն ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի կորստյան դեպքում, քաղաքացին վճարի միայն օրենքով նախատեսված 12.000 դրամ պետական տուրքը և ստանա համարանիշերի կրկնօրինակը` անկախ նրանից թե որերորդ անգամ է համարանիշը կորում: Նման կարգավորման պարագայում, ըստ էության, կվերանան վերոնշյալ իրավախախտմանը նպաստող հանգամանքերը:

See more