Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Կրիստինա Մուրադյան 22.04.2021 12:45:16 Վերջին տարիներին մեծաթիվ են մեծ պահանջարկ և ցանկալի համարանիշերի գողությունների դեպքերը: Հանցագործները գողանում են նշված համարանիշերը և դրանց դիմաց խոշոր գումարներ պահանջելով, դրանք հետ են վերադարձնում սեփականատերերին, քանի որ այդ համարանիշերի (զույգի մասին է խոսքը) կորստյան դեպքում մեքենայի սեփականատերը, գործող օրենսդրության համաձայն, ստիպված է նորից վճարել և պետական տուրքը, և ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարանիշի համար սահմանված ողջ վճարը: Ստացվում է իրավիճակ, որ գործող օրենսդրությունը, ըստ էության, նպաստավոր պայմաններ է ստեղծում նշված իրավախախտման համար: Առաջարկվում է 1251-Ն որոշման մեջ, բացի նախագծով նախատեսվող փոփոխությունների, նախատեսել կարգավորումներ, որոնց համաձայն ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի կորստյան դեպքում, քաղաքացին վճարի միայն օրենքով նախատեսված 12.000 դրամ պետական տուրքը և ստանա համարանիշերի կրկնօրինակը` անկախ նրանից թե որերորդ անգամ է համարանիշը կորում: Նման կարգավորման պարագայում, ըստ էության, կվերանան վերոնշյալ իրավախախտմանը նպաստող հանգամանքերը: