ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրերսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդվածի՝
1) 8-րդ և 9-րդ մասերում «անշարժ գույքի հարկով հարկման բազայի» բառերից հետո լրացնել «80 տոկոսի» բառերը․
2) 8-րդ մասի առաջին պարբերության առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն․
«2021 թվականի հունվարի 1-ից հետո կնքված և իրավունքի պետական գրանցում ստա-ցած՝ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա 2021 թվականի հունվարի 1-ից հետո շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածով և սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պետական գրանցման ամսաթվի դրությամբ դրանց համար Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսի չափով»։
Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում՝
1) «անշարժ գույքի հարկով հարկման բազայից (այսուհետ սույն մասում` կադաստրային արժեք) ոչ պակաս չափով» բառերը փոխարինել «անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսից ոչ պակաս չափով (այսուհետ սույն մասում` կադաստրային արժեք)» բառերով,
2) առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն․
«2021 թվականի հունվարի 1-ից հետո կնքված և իրավունքի պետական գրանցում ստա-ցած՝ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա 2021 թվա-կանի հունվարի 1-ից հետո շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնա¬կելի կամ այլ տարածքների օտարումից եկամուտը հաշվարկվում է կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պետական գրանցման ամսաթվի դրությամբ որոշված կադաստրային արժեքից ոչ պակաս չափով»։
Հոդված 3. Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «անշարժ գույքի հարկով հարկման բազայի» բառերից հետո լրացնել «80 տոկոսի» բառերը։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Սույն օրենքի դրույթները կիրառվում են նաև մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կնքված և իրավունքի պետական գրանցում ստացած՝ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրերի հիման վրա 2021 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված՝ շենքերի, շինությունների (այդ թվում`անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարման գործարքների մասով ԱԱՀ-ով և շահութահարկով հարկման բազաները որոշելու նպատակով։