Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՐԿԵՐԻ ԿԱՄ ԼԻԶԻՆԳԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ԵՎ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՏՈՆՅԱԼ ԺԱՄԿԵՏՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Արտակ Պողոսյան 05.04.2021 15:30:21 Սույն նախագիծի 1-ին կետի առաջին պարբերությամբ սահմանված «կարող են երկարաձգվել մինչև վեց ամիս` համայնքի ղեկավարի (բնակավայրի վարչական ղեկավարի) կողմից տրված տեղեկանքի հիման վրա՝ մարզպետի հաստատմամբ» կրում եմ կոռուպցիոն ռիսկեր և գաղափարապես անընդունելի են: Մասնավորապես. 1. «Կարող են» արտահայտությունը ենթադրում է, որ երկարաձգումը նաև կարող է մերժվել, ինչը անընդունելի այն դեպքում, երբ առերևույթ առկա է ռազմական դրությամբ պայմանավորված, այլ պետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետևանքով ամբողջական կամ մասնակի կորուստներ ունեցող շահառուների: Ուստի «կարող են երկարաձգվել մինչև վեց ամիս» բառը անհրաժեշտ է փոխարինել «երկարաձգվելու են վեց ամսով, եթե շահառուն ավելի կարճ ժամկետ չի առաջարկում» բառերով: 2. Ինչ է նշանակում համայնքի ղեկավարի կողմից տեղեկանք, ինչի համար է անհրաժեշտ այդ տեղեկանքը: Սա զուտ հռետորական հարցեր չեմ: Խնդիրը կայանում է նրանում, որ շահառուները արդեն իսկ ժամանակին տրամադրել բոլոր փաստաթղթերը և իրավական հիմքը գործունեության համար ծրագրի շահառու դառնալու համար: Ուստի, պետական կառավարման մարմինները կարող են իրենց խողովակներով ճշտել առկա իրավիճակը և շահառուի դիմումի հիման վրա ցուցաբերել համապատասխան ժամկետների երկարաձգումը: Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև այն հանգամանքը, որ մանրամասն նկարագրված չէ տեղեկանքի տրամադրման ձևերը, եղանակները, որ դեպքում տրամադրվում է, իսկ դեպքում տեղեկանքը չի տրամադրվում շահառուներին համայնքի ղեկավարի կողմից առաջարկվող գործընթացն որակվում է՝ վարչական բեռ տնտեսության և բիզնես միջավայրի վրա ազդեցության գնահատման սկզբունքների հիման վրա: Ուստի պարունակում է կոռուպցիոն ռիսկեր: Ծրագրին մասնակից ֆինանսական կառույցները իրենք են կրում վարկային ռիսկի պատասխանատվությունը, ըստ այդմ և ընտրում են վարկ ստացող այն իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, որոնց գործունեությունը համապատասխանում է վարկավորման կարգին: Միաժամանակ, վարկերի մարման և արտոնյալ ժամետի երկարաձգումը մինչև 6 ամսով պայմանավորված է շահառուների ունեցած կորստի չափից և ձևից, ինչը հաշվի առնելով ֆինանսական կառույցների կողմից կցուցաբերվի անհատական մոտեցում։ Համայնքի ղեկավարի (բնակավայրի վարչական ղեկավարի) կողմից տրված և մարզպետի կողմից հաստատված տեղեկանքը տրամադրվելու է, եթե շահառուն այլ պետության տիրապետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետևանքով ունեցել է մասնակի կամ ամբողջական կորուստներ։ Նշված տեղեկանքը շահառուները պետք է ներկայացնեն ֆինանսական կառույցներին (ֆինանսական կառույցներն են երկարաձգում համապատասխան ժամկետները, այլ ոչ թե պետական կառավարման մարմինները), որի հիման վրա (միաժամանակ ֆինանասական կառույցի մոտ առկա տեղեկատվության հիման վրա ևս) ֆինանսական կառույցները կտրամադրեն արտոնությունը։
2 Վահե Մանուկյան 06.04.2021 10:07:56 Եթե՞ տարածքները անցել են Ադրբեջանին՝ ապա այդ տարածքի բնակիչների վարկերը պետք է զրոյացվեն պետության հաշվին։ Օրինակ եթե՞ մարդը վարկա վերցրել և անասնագոմ է կառուցել։ Հիմա մարդը մեղավոր չի, որ իրա անասնագոմը չի փոխհատուցվում պետության կողմից։ Այլ պետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետևանքով կորուստներ ունեցած շահառուների համար վարկի կամ լիզինգի մարման, ինչպես նաև մայր գումարի և/կամ տոկոսադրույքի մարման արտոնյալ ժամկետը կերկարաձգվի մինչև 6 ամսով, որի ընթացքում նրանք կդիտարկվեն որպես պետական աջակցության ծրագրերի շահառուներ։ Այդ ընթացքում շահառուները հնարավորություն կունենան վերակազմակերպելու իրենց գործունեությունը և կատարելու վարկային պարտավորությունները։ Կախված կորստի չափից և ձևից ֆինանսական կառույցների կողմից կցուցաբերվի անհատական մոտեցում։
3 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 06.04.2021 14:59:27 Հիմնականում համամիտ լինելով օրինագծի գլխավոր նպատակի հետ, այդուհանդերձ ունենք լուրջ մտահոգություններ կառավարության կողմից իրականացվող քաղաքականության առումով: Նախ պետական բյուջեի պակասուրդի սպառնացող մեծացման պարագայում այն կավելան ևս 100 մլն ՀՀ դրամով: Այս պարագայում մեզ շատ է անհգնստացնում նախատեսված ծրագրերի իրականացման արդյունքում պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքն ու ձեռք բերված ծրագրային արդյունքային ցուցանիշները: Այդ մասին ոչինչ չկա օրինագծի հիմնավորման մեջ: Հետևաբար կարծում ենք, որ հասարակությունը կարիք ունի ունենալու այդ ծրագրերի իրականցման մասին ամբողջական ու արժանահավատ տեղեկատվություն, որպեսզի որոշում կայացնի պետական բյուջեն նորից ծանրաբեռնելու մասին: Ամփոփելով վերոհիշյալը, դեմ ենք արտահայտվում օրինագծին և առաջարկում ենք դրան անդրադառնալ ավելի ուշ՝ ծրագրերի իրականացման արդյունքների մասին բավարար տեղեկատվություն ունենալուց հետո: Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի 2020 թվականի արդյունքները տեղադրված են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն պաշտոնական կայքում։