Julietta Tevosyan
31.03.2021
Վեդանայել որոշումը։։։
4 - Agree
22 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ գործող օրենսդրությամբ մահացած ծնված (մեռելածին) երեխաների հուղարկավորության կամ ոչնչացման հարցը կանոնակարգված չէ, հաշվի առնելով, որ վերջիններս, համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի (այսուհետ` Հրաման), չեն հանդիսանում կենսաբանական թափոն: Բացի այդ, օրենքով սահմանված կարգով վերջիններս չեն կարող հուղարկավորվել, քանի որ մահացած ծնված երեխայի մահվան պետական գրանցում չի կատարվում, իսկ մահվան վկայականը հանդիսանում է հուղարկավորության իրականացման պարտադիր պայման:
Ներկայումս մահացած ծնված պտուղների աճյունները ոչնչացվում են "ԷԿՈԼՈԳԻԱ Վ. Կ. Հ." ՍՊԸ-ի միջոցով, որն իրականացնում է իր գործունեությունը վտանգավոր թափոնների վնասազերծման լիցենզիայի ներքո` պտղի հերձում իրականացնող կազմակերպությունների հետ կնքված պայմանագրի շրջանակներում այն դեպքում, երբ մահացած ծնված պտուղը կենսաբանական թափոն չի համարվում:
Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ հարցը քննարկվել է շահագրգիռ գերատեսչությունների հետ, որի ընթացքում առաջ քաշվեցին նաև խնդրի կարգավորման էթիկական ասպեկտները, ինչպիսիք են` մահացած ծնված երեխային` կենսաբանական թափոն դիտարկելու և Հրամանով նախատեսված կարգավորումների ներքո ոչնչացվելու աննպատակահարմարությունը, քանի որ այսօր ամբողջ աշխարհում ավելանում են, իսկ Հայաստանում արդեն լինում են դեպքեր, երբ ծնողները պահանջում են մահացած ծնված երեխայի դին և հանձն են առնում նրա հուղարկավորությունը, հաշվի առնելով, որ մեռելածին պտուղը կարող է լինել 500 գրամից մինչև 3000 գրամ և ավել քաշի, և վերջինիս պարագայում զգայական մակարդակում ծնողի կողմից ընկալվել է որպես նորածին երեխայի դի:
2. Առաջարկվող կարգավորումների բնույթը
Առաջարկվող կարգավորումներով ծնողին հնարավորություն է տրվում ստանձնել մահացած ծնված պտղի հուղարկավորությունը` այդ մասին նրա կողմից ցանկություն հայտնելու դեպքում:
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով մեռելածինների տարեկան քանակը (2016-2019թթ. տատանվել է 600-700 միջակայքում), հուղարկավորության ֆինանսական բեռը և հողահատկացման հետ կապված խնդիրները, հուղարկավորությունը ստանձնող անձ չլինելու դեպքում նպատակահարմար չէ համայնքի ղեկավարի կողմից (ինչպես դա արվում է մահացած նորածնի դեպքում) կազմակերպել մահացած ծնվածի հուղարկավորությունը հողին հանձնելու միջոցով: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն փաստը, որ այսօր Հայաստանում փաստացի դիակիզարաններ չեն գործում, նախագծով առաջարկվում է մեռելածնի դին հրկիզել` հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով, միաժամանակ դիտարկելով վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիա ունեցող կազմակերպություններին հրկիզման եղանակով մահացած ծնված պտուղների աճյունները ոչնչացնելու իրավունք վերապահելու հնարավորությունը:
Նման կարգավորման ներքո մեռելածնի աճյունը չի համարվի կենսաբանական թափոն, ինչը, մեր համոզմամբ, ընկալելի չի լինի մեր հասարակության ստվար զանգվածի համար:
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից:
Նախագծի ընդունման արդյունքում կլրացվի օրենսդրական բացը և կկարգավորվի մահացած ծնված (մեռելածին) երեխաների հուղարկավորության կամ հրկիզման հարցը:
Discussed
31.03.2021 - 15.04.2021
Type
Law
Area
Healthcare
Ministry
Ministry of Healthcare
Views 8007
Print31.03.2021
Վեդանայել որոշումը։։։
31.03.2021
Դեմեմ նման մեր երկրին ոչ հարիր որոշմանը։։։