Julietta Tevosyan
31.03.2021
Վեդանայել որոշումը։։։
4 - Agree
22 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» 2006 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-40-Ն Օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասում «վկայական» բառից հետո լրացնել «, իսկ մահացած ծնված երեխայի (մեռելածին) հուղարկավորության դեպքում` մահացած ծնված երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթ:» բառերը:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում «կարգով» բառից հետո լրացնել «, իսկ մահացած ծնված երեխայի հուղարկավորության կազմակերպման ստանձնողներ չլինելու դեպքում դիակը հրկիզվում է` հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով:» բառերը:
Հոդված 3. Անցումային դրույթներ
Discussed
31.03.2021 - 15.04.2021
Type
Law
Area
Healthcare
Ministry
Ministry of Healthcare
Views 8010
Print31.03.2021
Վեդանայել որոշումը։։։
31.03.2021
Դեմեմ նման մեր երկրին ոչ հարիր որոշմանը։։։