«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 131-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1465-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
3 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 131-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1465-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 131-Ն և 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1465-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 21-ի ՀՕ-159-Ն օրենքի ընդունմամբ և բխում է Կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման պահանջների կատարումից:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասի և 5-րդ հոդվածի համաձայն օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման կարգը, ինչպես նաև փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական եզրակացություն տալու կարգը սահմանելու լիազորությունը տրված է առողջապահության բնագավառի լիազոր մարմնին: Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի «Փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական եզրակացություն տալու կարգը հաստատելու մասին» N 131-Ն և Կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի «Օրգանների և հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 1465-Ն որոշումները և մշակել օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման, ինչպես նաև փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական եզրակացություն տալու նոր կարգեր, որոնք կսահմանվեն Առողջապահության նախարարի հրամաններով:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Ներկայացվող նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի «Փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական եզրակացություն տալու կարգը հաստատելու մասին» N 131-Ն և 2010 թվականի նոյեմբերի 11-ի «Օրգանների և հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 1465-Ն որոշումները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կապահովվի «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջը:
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Discussed
31.03.2021 - 15.04.2021
-
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 5766
Print