Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 131-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1465-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N  131-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1465-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1.   Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

            «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 131-Ն և 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1465-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին»  Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 21-ի ՀՕ-159-Ն օրենքի ընդունմամբ և բխում է Կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման պահանջների կատարումից:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասի և 5-րդ հոդվածի համաձայն օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման կարգը, ինչպես նաև փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական եզրակացություն տալու կարգը սահմանելու լիազորությունը տրված է առողջապահության բնագավառի լիազոր մարմնին: Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի «Փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական եզրակացություն տալու կարգը հաստատելու մասին»  N 131-Ն  և Կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի «Օրգանների և հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման կարգը հաստատելու մասին»  N 1465-Ն որոշումները և մշակել օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման, ինչպես նաև  փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական եզրակացություն տալու նոր կարգեր, որոնք կսահմանվեն  Առողջապահության նախարարի հրամաններով:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

     Ներկայացվող նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել  Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի «Փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական եզրակացություն տալու կարգը հաստատելու մասին»  N 131-Ն և 2010 թվականի նոյեմբերի 11-ի «Օրգանների և հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 1465-Ն որոշումները:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կապահովվի «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջը:

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Обсуждалось

    31.03.2021 - 15.04.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5752

Принт