Add to favourites

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՄԵԿ ՍԱՆԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 ք․Չարենցավան ,, Հեքիաթ,, մանկապարտեզ ՀՈԱԿ 01.04.2021 14:12:31 Բարև Ձեզ, 9-րդ մասի 8-րդ կետը՝ գրասենյակային ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր գործող խմբի համար հաշվարկվում է տարեկան 27,9 հազ. դրամի չափով, շատ քիչ է նախատեսված, իսկ մանկապարտեզի փաստաթղթավորումը կազմակերպելու համար ընդհանրապես գումար նախատեսված չէ։ Խնդրում եմ վերանայել։ Կանխավ շնորհակալություն Նախադպրոցական ուսումնական հստատությունների վարչական կարիքների համար նախատեսված գրասենյակային ապրանքների և նյութերի գծով ծախսերը ներառված են այլ ծախսերի մեջ, իսկ Կարգի 9-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված գրասենյակային ապրանքների և նյութերի՝ յուրաքանչյուր գործող խմբի համար նախատեսված ծախսի տարեկան 27,9 հազ. դրամ գումարն ունի համապատասխան հաշվարկ-հիմնավորումներ (խաղալիքներ, ուսումնաօժանդակ նյութեր և այլն): Միաժամանակ, ցանկալի կլիներ, որ Ձեր պնդումն առ այն, որ 27.9 հազար դրամ գումարը բավարար չէ, հիմնավորվեր համապատասխան հաշվարկներով:
2 ք․Չարենցավան ,, Հեքիաթ,, մանկապարտեզ ՀՈԱԿ 06.04.2021 14:16:28 Բարև Ձեզ, ի պատասխան իմ առաջարկի գրասենյակային ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր գործող խմբի համար հաշվարկվում է տարեկան 27,9 հազ. դրամ, նշել եք, որ նախատեսված է խաղալիքների, ուսումնաօժանդակ նյութերի և այլնի համար, սակայն 9-րդ կետի, 9-րդ ենթակետն է ենթադրում ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկների, ուսումնադիտողական նյութերի և ուսումնադիդակտիկ պարագաների համար նախատեսված ծախսեր։ Նախատեսված 27,9 հազար դրամը յուրաքանչյուր ամիս կազմում է 2,325 հազար դրամ, որը շատ քիչ է ուսումնական գործընթաց կազմակերպելու համար։ Խնդրում եմ պարզաբանեք Կանխավ շնորհակալություն Ձեր պնդումը առ այն, որ կարգով նախատեսված 9-րդ կետի 8-րդ ենթակետի՝ գրասենյակային ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր գործող խմբի համար հաշվարկվող տարեկան 27,9 հազ. դրամը բավարար չէ, խնդրում ենք հիմնավորել:
3 Ալվինա Հակոբյան 01.04.2021 22:21:46 Որպեսզի բոլորը ստանան միևնույն չափի աշխատավարձ 50% ֆինանսավորումը պետությունը ապահովվի50%-ը համայնքը Ներկայացված նախագիծը վերաբերում է պետական բյուջեից 1 սանի հաշվարկով ՆՈՒՀ-երի ֆինանսավորմանը