Հիշել նախագիծը
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՄԵԿ ՍԱՆԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
9 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | ք․Չարենցավան ,, Հեքիաթ,, մանկապարտեզ ՀՈԱԿ 01.04.2021 14:12:31 | Բարև Ձեզ, 9-րդ մասի 8-րդ կետը՝ գրասենյակային ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր գործող խմբի համար հաշվարկվում է տարեկան 27,9 հազ. դրամի չափով, շատ քիչ է նախատեսված, իսկ մանկապարտեզի փաստաթղթավորումը կազմակերպելու համար ընդհանրապես գումար նախատեսված չէ։ Խնդրում եմ վերանայել։ Կանխավ շնորհակալություն | Նախադպրոցական ուսումնական հստատությունների վարչական կարիքների համար նախատեսված գրասենյակային ապրանքների և նյութերի գծով ծախսերը ներառված են այլ ծախսերի մեջ, իսկ Կարգի 9-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված գրասենյակային ապրանքների և նյութերի՝ յուրաքանչյուր գործող խմբի համար նախատեսված ծախսի տարեկան 27,9 հազ. դրամ գումարն ունի համապատասխան հաշվարկ-հիմնավորումներ (խաղալիքներ, ուսումնաօժանդակ նյութեր և այլն): Միաժամանակ, ցանկալի կլիներ, որ Ձեր պնդումն առ այն, որ 27.9 հազար դրամ գումարը բավարար չէ, հիմնավորվեր համապատասխան հաշվարկներով: | |
2 | ք․Չարենցավան ,, Հեքիաթ,, մանկապարտեզ ՀՈԱԿ 06.04.2021 14:16:28 | Բարև Ձեզ, ի պատասխան իմ առաջարկի գրասենյակային ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր գործող խմբի համար հաշվարկվում է տարեկան 27,9 հազ. դրամ, նշել եք, որ նախատեսված է խաղալիքների, ուսումնաօժանդակ նյութերի և այլնի համար, սակայն 9-րդ կետի, 9-րդ ենթակետն է ենթադրում ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկների, ուսումնադիտողական նյութերի և ուսումնադիդակտիկ պարագաների համար նախատեսված ծախսեր։ Նախատեսված 27,9 հազար դրամը յուրաքանչյուր ամիս կազմում է 2,325 հազար դրամ, որը շատ քիչ է ուսումնական գործընթաց կազմակերպելու համար։ Խնդրում եմ պարզաբանեք Կանխավ շնորհակալություն | Ձեր պնդումը առ այն, որ կարգով նախատեսված 9-րդ կետի 8-րդ ենթակետի՝ գրասենյակային ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր գործող խմբի համար հաշվարկվող տարեկան 27,9 հազ. դրամը բավարար չէ, խնդրում ենք հիմնավորել: | |
3 | Ալվինա Հակոբյան 01.04.2021 22:21:46 | Որպեսզի բոլորը ստանան միևնույն չափի աշխատավարձ 50% ֆինանսավորումը պետությունը ապահովվի50%-ը համայնքը | Ներկայացված նախագիծը վերաբերում է պետական բյուջեից 1 սանի հաշվարկով ՆՈՒՀ-երի ֆինանսավորմանը |