ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2021/2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ՁԵՎԱԿԵՐՊՎԵԼՈՒ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագծի անհրաժեշտությունը բխում է Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետից:
2. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը.
Ամբիոնների, բազային գիտահետազոտական լաբորատորիաների դասախոսական կազմի՝ գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունեցող երիտասարդ և համակողմանի գիտական պատրաստվածություն ունեցող մասնագետներով համալրման, մասնագիտական խորհրդի բնականոն աշխատանքի շարունակականության ապահովման, գիտական ներուժի զարգացման և գիտամանկավարժական կադրերի պատրաստման նպատակով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ գերատեսչություններից, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններից և գիտական կազմակերպություններից ստացված հայտերի հիման վրա ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2021/2022 ուսումնական տարվա դոկտորանտուրայում ձևակերպվելու տեղերն և դրանց բաշխումն ըստ մասնագիտությունների:
ՀՀ 2021/2022 ուսումնական տարվա դոկտորանտուրայում ձևակերպվելու տեղերն ըստ մասնագիտությունների բաշխելիս հաշվի են առնվել.
- ՀՀ տնտեսության կարիքներից բխող և (կամ) միջազգային մակարդակին համապատասխանող գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող համապատասխան մասնագետների առկայության անհրաժեշտությունը՝ տեղեր հատկացնելով բնական, հասարարական, հայագիտական և հումանիտար գիտությունների ու ճարտարագիտություն և տեխնոլոգիա բնագավառներով,
- բուհերի կամ գիտահետազոտական կազմակերպությունների ամբիոններում հիմնական աշխատողների (ըստ հաստիքացուցակի) թվաքանակը, տարիքային շեմը (65-ից բարձր), ձևակերպված դոկտորանտների թիվը, ինչպես նաև անհրաժեշտ համապատասխան մասնագետների քանակը:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն.
Գիտության քաղաքականության հիմնախնդիրներից են գիտական կադրերի պատրաստման պետական պատվերի ուղղումը արդեն իսկ կայացած գիտական դպրոցների պահպանմանն ու զարգացմանը, ՀՀ տնտեսության կարիքներից բխող և (կամ) միջազգային մակարդակին համապատասխանող գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող բնագավառների առաջնահերթ համալրումը, գիտական և գիտամանկավարժական կադրերի արդյունավետ վերարտադրության ապահովումը՝ ներգրավելով գիտությունը որպես ապագա մասնագիտություն ընտրած երիտասարդների, և առաջնայնությունը տալ այն բնագավառներին, որտեղ հանրապետությունն ունի կամ կարող է ունենալ իր ուրույն տեղը համաշխարհային գիտական «շուկայում»:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտե:
5. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունումը կապահովի գիտության ոլորտի կադրային ներուժի արդյունավետ վերարտադրությունը, կնպաստի գիտության ոլորտի՝ բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետներով համալրմանը, ինչպես նաև հանրապետության կարիքների բավարարման համար անրաժեշտ նոր հետազոտական ուղղությունների կայուն զարգացման կադրային հենքի ապահովմանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է 2021/2022 ուսումնական տարվա համար ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել 10 տեղ դոկտորանտուրայում ձևակերպվելու նպատակով:
ՏԵՂԵԿԱՆՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2021/2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ՁԵՎԱԿԵՐՊՎԵԼՈՒ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ՏԵՂԵԿԱՆՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2021/2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ՁԵՎԱԿԵՐՊՎԵԼՈՒ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: