Add to favourites
«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2021/2022 ուսումնական տարվա դոկտորանտուրայում ձևակերպվելու տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
2 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտ 26.03.2021 11:45:52 | Առաջարկվում է պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ դոկտորանտուրա ընդունելության 1 տեղ՝ Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ հատկացնել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին: Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀԱՊՀ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտում աշխատում են ՀՀ տնտեսության ներկա մարտահրավերների լուծման առումով տնտեսական աճ և եկամուտներ ապահովող առաջատար ոլորտներից մեկի՝ լեռնամետալուրգիայի կայուն զարգացման, տնտեսական անվտանգության հիմնախնդիրներով զբաղվող տնտեսագետ գիտնականների խումբ, որոնք համագործակցում են միջազգային կառույցների, արտասահմանյան բուհերի, ոլորտի ընկերությունների հետ: Ստացված գիտական արդյունքները տպագրվել են միջազգային ամսագրերում, մենագրություներում: Հարկ է նշել, որ ստացված գիտական արդյունքները շահեկանորեն տարբերվում են հայրենական տնտեսագիտական ուսումնասիրություններից նրանով, որ հիմնված են տեխնոլոգիական լուծումների վրա, ուղղված են երկրի տնտեսական անվտանգության խնդիրներին և ունեն խիստ արդիական և կիրառական նշանակություն: Դոկտորանտուրայի տեղի հատկացումը հնարավորություն կընձեռի իրականացվող գիտական աշխատանքների համակարգման ու դոկտորական ատենախոսության տեսքով գիտական հանրությանը, երկրի տնտեսական անվտանգության հարցերով զբաղվող կառույցներին ներկայացնելու համար: |