ՆԱՐԵԿ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
12 - Agree
-
1 - Disagree
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Նարեկ Էդուարդի Մամիկոնյանին (ծնվ.՝ 1994 թվականի հուլիսի 3-ին, հաշվառման հասցեն՝ ք.Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղ., 15 շ., բն. 38):
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՆԱՐԵԿ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Նարեկ Էդուարդի Մամիկոնյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ քաղաքացի Նարեկ Էդուարդի Մամիկոնյանը (ծնվ.՝ 1994 թվականի հուլիսի 3-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղ., 15 շ., բն. 38), ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 796-Ա որոշմամբ ստանալով տարկետում, ընդունվել և շարունակել է գիտական, գիտատեխնիկական և գիտաուսումնական գործունեությունը «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում:
Գիտական և գիտատեխնիկական գործունեությունն առնչվում է ինքնաուսուցանվող ինտեգրյալ դինամիկ հիշասարքերի նախագծման միջոցների մշակմանը, տարբեր շեմային լարումներով հիշողության բանկերի ստեղծմանը, դինամիկ կամայական ընտրությամբ հիշասարքերի լարման անկման գնահատմանը և օպտիմալացմանը: Ուսումնական գտործունեությունն առնչվում է «Թվային ինտեգրյալ սխեմաների սինթեզ և օպտիմալացում և «Սկրիպտավորման լեզուներ» դասընթացների վարմանը:
2020 թվականի հունվարի 15-ին պաշտպանել է ատենախոսությունը, և ՀՀ ԲՈԿ-ի 046 մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Ինքնաուսուցվող ինտեգրալ դինամիկ հիշասարքերի նախագծման միջոցների մշակումը և հետազոտումը» թեմայով: Աշխատում է «Հայաստանի ազգային պոլիտեխնիական համալսարանի «Միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի» ամբիոնում որպես դասախոս:
Նրա գիտական հրապարակումները տպագրվել են հայկական, արտասահմանյան ամսագրերում:
Ակնկալվող արդյունքը.
«Նարեկ Էդուարդի Մամիկոնյանին» շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը, Ն․ Մամիկոնյանին՝ որպես լավագույն մասնագետի, հնարավորություն կընձեռի գիտական, գիտատեխնիկական և գիտաուսումնական գործունեությունը ծավալելու նպատակով՝ շարունակել աշխատելու «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում:
«Նարեկ Էդուարդի Մամիկոնյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
-
Discussed
24.03.2021 - 09.04.2021
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 5529
Print