Добавить в избранное

ՆԱՐԵԿ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  ազատել Նարեկ Էդուարդի Մամիկոնյանին (ծնվ.՝ 1994 թվականի հուլիսի 3-ին, հաշվառման հասցեն՝ ք.Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղ., 15 շ., բն. 38):

  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՆԱՐԵԿ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Նարեկ Էդուարդի Մամիկոնյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ քաղաքացի Նարեկ Էդուարդի Մամիկոնյանը (ծնվ.՝ 1994 թվականի հուլիսի 3-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղ., 15 շ., բն. 38), ՀՀ կառավարության  2018 թվականի հուլիսի 19-ի N 796-Ա որոշմամբ ստանալով տարկետում, ընդունվել և շարունակել է գիտական, գիտատեխնիկական և գիտաուսումնական   գործունեությունը  «Սինոփսիս  Արմենիա» ՓԲԸ-ում:

Գիտական և գիտատեխնիկական գործունեությունն առնչվում է ինքնաուսուցանվող ինտեգրյալ դինամիկ հիշասարքերի նախագծման միջոցների մշակմանը, տարբեր շեմային լարումներով հիշողության բանկերի ստեղծմանը, դինամիկ կամայական ընտրությամբ հիշասարքերի լարման անկման գնահատմանը և օպտիմալացմանը: Ուսումնական գտործունեությունն առնչվում է «Թվային ինտեգրյալ սխեմաների սինթեզ և օպտիմալացում և «Սկրիպտավորման լեզուներ» դասընթացների վարմանը:

2020 թվականի հունվարի 15-ին պաշտպանել է ատենախոսությունը, և ՀՀ ԲՈԿ-ի 046 մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է տեխնիկական գիտությունների   թեկնածուի գիտական աստիճան՝ «Ինքնաուսուցվող ինտեգրալ դինամիկ հիշասարքերի նախագծման միջոցների մշակումը և հետազոտումը» թեմայով: Աշխատում է «Հայաստանի ազգային պոլիտեխնիական համալսարանի «Միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի» ամբիոնում որպես դասախոս:

Նրա գիտական հրապարակումները տպագրվել են հայկական, արտասահմանյան ամսագրերում:

 

 

      Ակնկալվող արդյունքը.

«Նարեկ Էդուարդի Մամիկոնյանին» շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը, Ն․ Մամիկոնյանին՝ որպես լավագույն մասնագետի, հնարավորություն կընձեռի գիտական, գիտատեխնիկական և գիտաուսումնական գործունեությունը ծավալելու նպատակով՝ շարունակել աշխատելու «Սինոփսիս  Արմենիա» ՓԲԸ-ում:

  «Նարեկ Էդուարդի Մամիկոնյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

                                                                        

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

  • Обсуждалось

    24.03.2021 - 09.04.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5533

Принт