Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 1096-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ
-
21 - Agree
-
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 1096-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակված է՝ հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հատկացվող թոշակի հաշվարկային թիվը հնարավոր չէ անվանական հաշվարկել: Նպատակահարմար է, որ Որոշման մեջ երևա առձեռն ստացվելիք թոշակի չափը: Հաշվի առնելով, որ թոշակ ստացողների անվանական ցանկը հաստատվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ թոշակի հաշվարկային թիվը ևս կհաստատվի նշված հրամանով: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը և պարտադիր այլ վճարները կուղղվեն ՀՀ պետբյուջե:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակ հատկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-Ն որոշմամբ: Հաշվի առնելով, որ Որոշման հավելվածի 1-ին և 2-րդ մասերով հատկացվող թոշակի չափերը չեն ներառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը և պարտադիր այլ վճարները՝ անհրաժեշտություն է առաջացել ստեղծելու «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի ակտեր, մասնավորապես զանգվածային սպորտին, բարձրագույն նվաճումների սպորտին և մանկապատանեկան սպորտին առնչվող իրավական ակտեր, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակի հատկացման և թոշակի վճարման չափորոշիչների ու չափերի վերաբերյալ:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Անվանական թոշակի նախատեսումը բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին խրախուսելու և բարձր նվաճումների խթան է: Հաշվի առնելով, որ Որոշման հավելվածի 1-ին և 2-րդ մասերով հատկացվող թոշակի չափերը չեն ներառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը և պարտադիր այլ վճարները՝ նախագծի ընդունմամբ կլուծվեն ՀՀ հավաքական թիմերի մարզիկների, նրանց անձնական և հավաքական թիմերի մարզիչների Որոշմամբ նախատեսված թոշակի չափերի անփոփոխ մնալու խնդիրը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-Ն որոշմամբ նախատեսված ՀՀ հավաքական թիմերի մարզիկների, նրանց անձնական և հավաքական թիմերի մարզիչների առձեռն ստացվելիք թոշակի չափը չի նվազի և կմնա անփոփոխ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի n 1096-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Discussed
19.03.2021 - 11.04.2021
-
Type
Decision
-
Area
Sport and youth
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Public discussion
09.04.2021 16:03
Vazgen Sargsyan 3
Views 6051
Print