Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 1096-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 1096-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Անհրաժեշտությունը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակված է՝ հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հատկացվող թոշակի հաշվարկային թիվը հնարավոր չէ անվանական հաշվարկել: Նպատակահարմար է, որ Որոշման մեջ երևա առձեռն ստացվելիք թոշակի չափը: Հաշվի առնելով, որ թոշակ ստացողների անվանական ցանկը հաստատվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ թոշակի հաշվարկային թիվը ևս կհաստատվի նշված հրամանով: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը և պարտադիր այլ վճարները կուղղվեն ՀՀ պետբյուջե:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակ հատկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-Ն որոշմամբ: Հաշվի առնելով, որ Որոշման հավելվածի 1-ին և 2-րդ մասերով հատկացվող թոշակի չափերը չեն ներառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը և պարտադիր այլ վճարները՝  անհրաժեշտություն է առաջացել ստեղծելու «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի ակտեր, մասնավորապես զանգվածային սպորտին, բարձրագույն նվաճումների սպորտին և մանկապատանեկան սպորտին առնչվող իրավական ակտեր, այդ թվում՝  Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակի հատկացման և թոշակի վճարման չափորոշիչների ու չափերի վերաբերյալ: 

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

 

Անվանական թոշակի նախատեսումը բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին խրախուսելու և բարձր նվաճումների խթան է: Հաշվի առնելով, որ  Որոշման հավելվածի 1-ին և 2-րդ մասերով հատկացվող թոշակի չափերը չեն ներառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը և պարտադիր այլ վճարները՝  նախագծի ընդունմամբ կլուծվեն ՀՀ հավաքական թիմերի մարզիկների, նրանց անձնական և հավաքական թիմերի մարզիչների Որոշմամբ նախատեսված թոշակի չափերի անփոփոխ մնալու խնդիրը:

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-Ն որոշմամբ նախատեսված ՀՀ հավաքական թիմերի մարզիկների, նրանց անձնական և հավաքական թիմերի մարզիչների  առձեռն ստացվելիք թոշակի չափը  չի նվազի և կմնա անփոփոխ:

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի n 1096-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    19.03.2021 - 11.04.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Հանրային քննարկում

09.04.2021 16:03

Վազգեն Սարգսյան 3

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6031

Տպել