Add to favourites

«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը տարածք տրամադրելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»

 

 

Իրավական ակտի հիմնավորումը

« Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը տարածք տրամադրելու,  Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

1.

Անհրաժեշտությունը

 

       Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 01.02.2017թ. թիվ 02/23.11/1845-17 հանձնարարականը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1341-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները, առ այն, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությունն իր զբաղեցրած 544,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքները (Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոց 4 շենք, 2 շինություն հասցեում գտնվող` 250.8 քառ.մետր, Հրաչյա Քոչարի փողոց 4 շենք, 3 շինություն հասցեում գտնվող` 36.2 քառ.մետր,  Հրաչյա Քոչարի փողոց 4/5 հասցեում գտնվող` 245.9 քառ.մետր և Հրաչյա Քոչարի փողոց 4/6  հասցեում գտնվող` 12 քառ.մետր) կհանձնի սեփականատիրոջը` Յուրի Վաղինակի Աբելյանին 2017 թվականի հունվարի մեկից հետո մեկամսյա ժամկետում, ինչպես նաև միգրացիոն պետական ծառայության պետի 17.01.2017թ. թիվ 01/02/113-17, 09.02.2017թ. թիվ 01/02/426-17 գրությունները վերոնշյալ տարածքները վարձակալելու անհրաժեշտության մասին և  տարածքների  սեփականատիրոջ 02.02.2017թ. թիվ Մ-12/765-17 գրությունը, համաձայն որի սեփականատիրոջ կողմից կատարվել է մեկ քառ.մետր տարածքի վարձավճարի էական զիջում` 3800 ՀՀ դրամից 2500 ՀՀ դրամ /առանց եկամտային հարկի/, ինչպես նաև ելնելով տարածքների ազատման հրատապությունից՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը տարածքով ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակելու և ներկայացնելու ՀՀ կառավարության սույն որոշման նախագիծը:    

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

 Ելնելով վերոնշյալ տարածքների ազատման հրատապությունից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության բնականոն գործունեությունը ապահովելու անհրաժեշտությունից Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշման նախագծով առաջարկվում է վարձակալել ծառայության կողմից ներկայումս զբաղեցրած տարածքները և Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին հատկացնել տարեկան 16650.0 հազ.դրամ: Վարձակալության ամսեկան վճարը կկազմի 1513.63 հազ.դրամ:

 

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Այս պահի դրությամբ պետական սեփականություն հանդիսացող համապատասխան վարչական տարածքի բացակայությունը հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը անհրաժեշտ տարածքով ապահովելու համար քաղաքացի Յուրի Վաղինակի Աբելյանից տասնմեկ  ամիս ժամկետով վարձակալելու 544.9 քառ. մետր տարածք:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

        ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կլուծվի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը տարածքով ապահովելու հարցը:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

        Նախագծի մշակմանը այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:

6.

Ակնկալվող արդյունքը

 

       Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության բնականոն գործունեության  ապահովում:

7.

Այլ տեղեկություններ

 

        չկան

 

 

 

 

 

 

 

 

 

« Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը տարածք տրամադրելու,  Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք

1.

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և /կամ լրացումների անհրաժեշտությունը

 

չկա

2.

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

ստանձնած պարտավորություններ չկան

 

Տեղեկանք հասարակության մասնակցության մասին

1.

Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

 

Որոշման նախագիծը հրապարակվել է www.e-draft.am կայքում

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

« Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը տարածք տրամադրելու,  Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Discussed

    10.02.2017 - 26.02.2017

  • Type

    Decision

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9463

Print