«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը տարածք տրամադրելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
|
Իրավական ակտի հիմնավորումը « Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը տարածք տրամադրելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ |
1. |
Անհրաժեշտությունը |
|
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 01.02.2017թ. թիվ 02/23.11/1845-17 հանձնարարականը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1341-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները, առ այն, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությունն իր զբաղեցրած 544,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքները (Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոց 4 շենք, 2 շինություն հասցեում գտնվող` 250.8 քառ.մետր, Հրաչյա Քոչարի փողոց 4 շենք, 3 շինություն հասցեում գտնվող` 36.2 քառ.մետր, Հրաչյա Քոչարի փողոց 4/5 հասցեում գտնվող` 245.9 քառ.մետր և Հրաչյա Քոչարի փողոց 4/6 հասցեում գտնվող` 12 քառ.մետր) կհանձնի սեփականատիրոջը` Յուրի Վաղինակի Աբելյանին 2017 թվականի հունվարի մեկից հետո մեկամսյա ժամկետում, ինչպես նաև միգրացիոն պետական ծառայության պետի 17.01.2017թ. թիվ 01/02/113-17, 09.02.2017թ. թիվ 01/02/426-17 գրությունները վերոնշյալ տարածքները վարձակալելու անհրաժեշտության մասին և տարածքների սեփականատիրոջ 02.02.2017թ. թիվ Մ-12/765-17 գրությունը, համաձայն որի սեփականատիրոջ կողմից կատարվել է մեկ քառ.մետր տարածքի վարձավճարի էական զիջում` 3800 ՀՀ դրամից 2500 ՀՀ դրամ /առանց եկամտային հարկի/, ինչպես նաև ելնելով տարածքների ազատման հրատապությունից՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը տարածքով ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակելու և ներկայացնելու ՀՀ կառավարության սույն որոշման նախագիծը: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Ելնելով վերոնշյալ տարածքների ազատման հրատապությունից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության բնականոն գործունեությունը ապահովելու անհրաժեշտությունից Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշման նախագծով առաջարկվում է վարձակալել ծառայության կողմից ներկայումս զբաղեցրած տարածքները և Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին հատկացնել տարեկան 16650.0 հազ.դրամ: Վարձակալության ամսեկան վճարը կկազմի 1513.63 հազ.դրամ:
|
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Այս պահի դրությամբ պետական սեփականություն հանդիսացող համապատասխան վարչական տարածքի բացակայությունը հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը անհրաժեշտ տարածքով ապահովելու համար քաղաքացի Յուրի Վաղինակի Աբելյանից տասնմեկ ամիս ժամկետով վարձակալելու 544.9 քառ. մետր տարածք: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կլուծվի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը տարածքով ապահովելու հարցը: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Նախագծի մշակմանը այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության բնականոն գործունեության ապահովում: |
7. |
Այլ տեղեկություններ |
|
չկան |
|
« Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը տարածք տրամադրելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք |
1. |
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և /կամ լրացումների անհրաժեշտությունը |
|
չկա |
2. |
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը |
|
ստանձնած պարտավորություններ չկան |
|
Տեղեկանք հասարակության մասնակցության մասին |
1. |
Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը |
|
Որոշման նախագիծը հրապարակվել է www.e-draft.am կայքում |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
« Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը տարածք տրամադրելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
10.02.2017 - 26.02.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 9465
Տպել