Add to favourites

The project has not been accepted

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Գովազդի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք)  15-րդ հոդ­վա­ծի («Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2019թ. հունիսի 19-ի ՀՕ-91-Ն օրենքով 15-րդ հոդվածի 15-րդ մասը փոփոխվել է) համաձայն 2020թ.-ից թույլատրվել է ինտերնետ շահումով խաղերի գովազդը, որը մինչ այդ արգելված էր:

Պետական վերահսկողական ծառայության  կողմից «Ինտերնետ շահումով խաղերի ոլորտի, կազմակերպիչների կողմից օրենսդրության պահանջների պահպանման վերաբերյալ»  ՀՀ վարչապետին ներկայացված մշտադիտարկման տեղեկանքի համաձայն օրենսդրական փոփոխության արդյունքում լայն տարածում են ստացել  ինտերնետ շահումով խաղերի գովազդը: Հասարակական տրանսպորտում, փողոցներում, հեռուստատեսությամբ և ռադիոյով ընդհանուր գովազդվող առարկաների գերակշիռ մաս են կազմում համապատասխան (vivarobet.am, adjarabet.am, totogaming.am և այլն.) կայքերով ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների գովազդը:

Հաշվի առնելով ինտերնետ շահումով խաղերի ծավալների աճի արդյունքում հանրային օգուտի բացակայությունը և հանրային վնասի առկայությունը, ինչպես նաև շահումով խաղերի, խաղատների և խաղասրահների նկատմամբ վարվող խտրական պետական քաղաքականության բացառմամբ պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել  համապատասխան փոփոխություն և լրացումներ կատարել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Օրենքի նախագծով առաջարկվում է Օրենքի 15-րդ հոդվածում կատարել համապատասխան փոփոխություն և լրացումներ, որի արդունքում  ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի գովազդների հանդեպ կկիրառվեն նույն սահմանափակումները, որոնք  կիրառվում են շահումով խաղերի և խաղատների գովազդների նկատմամբ:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է  խաղային բնագավառում ապահովել միասնական քաղաքականություն և հավասար մրցակցային պայմանների, պահանջների սահմանում։ Ինտերնետ շահումով խաղերի, ինչպես նաև վիճակախաղերի՝ տոտալիզատորների կազմակերման գործունեության գովազդի կարգավորումները կհապատասխանեցվեն խաղատների և շահումով խաղերի կազմակերպման գովազդներին ներկայացվող սահմանափակուներին՝ ավելի հավասարակշռված և մրցակցային միջավայրի ապահովման, սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության, անձանց բարոյական կամ նյութական վնաս պատճառելու սպառնալիքով հղի գործունեության կանխարգելման, հասարակության խոցելի խմբերը մոլեխաղերով հրապուրվելու վտանգից զեռծ պահելու, հաշվի առնելով բնակչության սոցիալական վիճակը և մոլեխաղերով հրապուրված անձանց կողմից իրենց և իրենց ընտանիքներին նյութական ծանր դրության հասցնելու հաճախ հանդիպող իրողությունը, քաղաքացիների՝ մոլեխաղերով տարվելու (հրապուրվելու) անմիջական հնարավորության սահմանափակման նպատակով:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Գովազդի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության առկայության կամ բացակայության մասին

 

««Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

  

ՏԵՂԵԿԱՆՔ

«Գովազդի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի  նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին

««Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

  • Discussed

    04.03.2021 - 19.03.2021

  • Type

    Law

  • Area

    Financial

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11184

Print

Suggestions

Իմիջ Մ.Գ.

19.03.2021

Գովազդի նշված տարբերակով կիրառումը կբերի տնտեսական ծանր հետևանքների հատկապես գովազդային ոլորտի ընկերությունների համար, այդ թվում աշխատատեղերի նշանակալի կրճատման: Գիտակցելով <Գովազդի մասին> օրենքով Տոտալիզատորների գովազդի սահմանափակման անհրաժեշտությունը, ունենք մտահոգություններ կիրառման հետևանքների մասով և առաջարկություններ օրենքի նախագծի որոշ կետերի վերաբերյալ: Հեռուստատեսությունում գովազդի սահմանափակումը ցանկալի է լինի միայն այն ժամերի համար երբ համաձայն մոնիտորինգի խոցելի խմբերի դիտումները առավել շատ են: Արտաքին գովազդի մասով կարելի է սահմանափակումներ մտցնել միայն բնակավայրերի կենտրոնական հատվածների առավել մարդաշատ տեղերում, որտեղ առկա է խոցելի տարիքային խմբերի առավելագույն կուտակումներ և շարժ, մասնավորապես ուսումնական հաստատությունների մոտ գտնվող ցանկացած չափի վահանակների վրա: Տոտալիզատորների գովազդի սահմանափակման պատճառով արտաքին գովազդային ոլորտի ընկերությունների տնտեսական գործունեության վրա բացասական ազդեցությունը մեղմացնելու համար առաջարկում ենք թույլատրել գովազդը բնակավայրերից դուրս գտնվող մայրուղիների վրա տեղադրված նաև մեծ չափերի վահանակների վրա, քանի որ այդ գովազդային վահանակների հասանելիությունը խոցելի տարիքային և սոցիալական խմբերին ամենացածրն է:

Արտակ Խաչատրյան

19.03.2021

Դեմ ենք, ի նկատի ունենալով այն, որ գովազդային ընկերությունների հասույթի 70%-ից ավելին գոյանում է տվյալ ոլորտի շնորհիվ և օրենքի ընդունման պարագայում՝ 1․ Էապես կկրճատվեն պետական բյուջեի մուտքերը 2․ Հազարավոր մարդիկ կկորցնենք աշխատանքը 3․ Տասնյակ կազմակերպություններ կլուծարվեն

Շանս Մեդիա ՍՊԸ

19.03.2021

Մեր ընկերությունը դեմ է այս նախագծին, քանի որ այն մեր մեդիա ոլորտում կհասցնի մեզ զգալի վնասների, որոնք առանց այն էլ այս ծանր իրավիճակում կբերեն աշխատատեղերի կրճատմանը:

See more