Add to favourites

The project has not been accepted

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածում.

  • 10-րդ մասի 1-ին պարբերության մեջ «յուրաքանչյուր վիճակախաղի» բառերից հետո լրացնել «(բացառությամբ տոտալիզատորի)» բառերով.
  • 10-րդ մասի 4-րդ պարբերության մեջ «վիճակախաղը» բառից հետո լրացնել «(բացառությամբ տոտալիզատորի)» բառերով.
  • 10-րդ մասի 5-րդ պարբերության մեջ «վիճակախաղի» բառից հետո լրացնել «(բացառությամբ տոտալիզատորի)» բառերով, իսկ «21+» թվերը փոխարինել «18+» թվերով:
  • 10-րդ մասի 7-րդ պարբերության մեջ «վիճակախաղը» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ տոտալիզատորը)» բառերով.
  • 11-րդ մասում «շահումով խաղի» բառից հետո լրացնել «կամ ինտերնետ շահումով խաղի» բառերով.
  • ) 15-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի  կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների կամ սույն հոդվածով սահմանված դեպքերի, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է նաև խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

  • Discussed

    04.03.2021 - 19.03.2021

  • Type

    Law

  • Area

    Financial

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11199

Print

Suggestions

Իմիջ Մ.Գ.

19.03.2021

Գովազդի նշված տարբերակով կիրառումը կբերի տնտեսական ծանր հետևանքների հատկապես գովազդային ոլորտի ընկերությունների համար, այդ թվում աշխատատեղերի նշանակալի կրճատման: Գիտակցելով <Գովազդի մասին> օրենքով Տոտալիզատորների գովազդի սահմանափակման անհրաժեշտությունը, ունենք մտահոգություններ կիրառման հետևանքների մասով և առաջարկություններ օրենքի նախագծի որոշ կետերի վերաբերյալ: Հեռուստատեսությունում գովազդի սահմանափակումը ցանկալի է լինի միայն այն ժամերի համար երբ համաձայն մոնիտորինգի խոցելի խմբերի դիտումները առավել շատ են: Արտաքին գովազդի մասով կարելի է սահմանափակումներ մտցնել միայն բնակավայրերի կենտրոնական հատվածների առավել մարդաշատ տեղերում, որտեղ առկա է խոցելի տարիքային խմբերի առավելագույն կուտակումներ և շարժ, մասնավորապես ուսումնական հաստատությունների մոտ գտնվող ցանկացած չափի վահանակների վրա: Տոտալիզատորների գովազդի սահմանափակման պատճառով արտաքին գովազդային ոլորտի ընկերությունների տնտեսական գործունեության վրա բացասական ազդեցությունը մեղմացնելու համար առաջարկում ենք թույլատրել գովազդը բնակավայրերից դուրս գտնվող մայրուղիների վրա տեղադրված նաև մեծ չափերի վահանակների վրա, քանի որ այդ գովազդային վահանակների հասանելիությունը խոցելի տարիքային և սոցիալական խմբերին ամենացածրն է:

Արտակ Խաչատրյան

19.03.2021

Դեմ ենք, ի նկատի ունենալով այն, որ գովազդային ընկերությունների հասույթի 70%-ից ավելին գոյանում է տվյալ ոլորտի շնորհիվ և օրենքի ընդունման պարագայում՝ 1․ Էապես կկրճատվեն պետական բյուջեի մուտքերը 2․ Հազարավոր մարդիկ կկորցնենք աշխատանքը 3․ Տասնյակ կազմակերպություններ կլուծարվեն

Շանս Մեդիա ՍՊԸ

19.03.2021

Մեր ընկերությունը դեմ է այս նախագծին, քանի որ այն մեր մեդիա ոլորտում կհասցնի մեզ զգալի վնասների, որոնք առանց այն էլ այս ծանր իրավիճակում կբերեն աշխատատեղերի կրճատմանը:

See more