ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1632-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1632-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1632-Ն որոշմամբ նախատեսված կարգավորումների համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված Հայաստանի Հանրապետություն կարող են ներմուծվել գործող որոշման N 3 հավելվածով հաստատված ցանկում ընդգրկված, սակայն Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղեր:
Հաշվի առնելով ՀՀ-ում ռազմական դրության առկայությունը և այն հանգամանքը, որ ներկա պահին չգրանցված դեղերի ներմուծման անհրաժեշտությունը բացակայում է, համապատասխան փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջացել:
Բացի այդ, Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 1498-Ն որոշմամբ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվել է և դարձել «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ինչը հաշվի առնելով նախագծում համապատասխան փոփոխություն է նախատեսվել:
- Առաջարկվող կագավորումների բնույթը
Սույն նախագծով առաջարկվում է արգելել չգրանցված դեղերի ներմուծումը, միաժամանակ հնարավորություն տալով մինչև սույն նախագծի ուժի մեջ մտնելը պատվիրված դեղերի ներմուծումն իրականացնել գործող կարգավորումներին համապատասխան:
Նախագծով առաջարկվող հաջորդ փոփոխությունը իրավական ակտերի համապատասխանության ապահովման նպատակ է հետապնդում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ արդյունքում ակնկալվում է արգելել չգրանցված դեղերի` ՀՀ ներմուծումը և գործող որոշման մեջ ուղղել «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը:
-
Discussed
02.03.2021 - 17.03.2021
-
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 6110
Print